Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի մենթալիտետում փոփոխություն է նկատել. «Ա1+»

Ապրիլ 15,2014 16:24

«Օրինաց երկիրը» չի հերքում, որ քաղխորհրդի վաղվա նիստում կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չի շտապում խոսել ՕԵԿ-ին ներկայացնող նախարարների ճակատագրի մասին:

Դաշնակցությունն, ընդհակառակը, չի շտապում խոսել կոալիցիա մտնելու եւ նախարարական պորտֆելներ վերցնելու մասին: 7 կետանոց առաջարկները Սերժ Սարգսյանը դեռ ուսումնասիրում է։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լիահույս է, որ կգնահատվի ճիշտ առաջարկի էությունը եւ խորությունը. «Հույս ունեմ, որ իսկապես կհանգենք ինչ-որ մի եզրակացության»:

Արմեն Ռուստամյանը նորմալ է վերաբերվում Սերժ Սարգսյանի հետ տարվող բանակցություններին: Քաղաքական ուժեր կան, որոնք չեն ուզում բանակցել, Դաշնակցությունը նրանց հետ համաձայն չէ: Իսկ ու՞ր մնաց ամբողջական իշխանափոխությունը. «Լավ, Սերժ Սարգսյանը հեռացավ, ենթադրենք, մյուսն ո՞վ է, որ գալու է, երաշխավորելու է, որ նույնը չի կրկնվելու»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930