Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, իսկ Գագիկ Խաչատրյանը՝ ուժեղ մա՞րդ

Մայիս 05,2014 14:14

«ՀՀ կառավարման բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից, այսինքն՝ բուրգ գոյություն չունի և ամբողջ կառավարման համակարգը տեղի է ունենում այդ մի կետից: Այդ պարագայում հնարավորություններ ընձեռված չեն այլ որոշումներ կայացնողներին: Դրա համար չես կարող ասել՝ կառավարության նոր անդամների գործունեության արդյունքում կունենա՞նք նվաճումներ, թե՝ ոչ»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում խոսելով նոր կառավարությունից սպասելիքների մասին՝ այսպես պատասխանեց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Պարոն Բոստանջյանը օլիգարխիայի մասին այսպիսի պատկերացում ունի. «Օլիգարխները նրանք են, որոնք միջոցներ ունեն։ Մեր հասարակությունը օլիգարխիան բացասական է հասկանում, բայց ամեն դեպքում աշխարհի կառուցման առումով, այն մարդկանց, որոնց մոտ կուտակված են օրինական, թե անօրինական գումարներ, որպեսզի ծրագրեր իրականացնեն, պետությունը կարող է նմաններին կանոնակարգի չափագրության մեջ»։ Վ. Բոստանջյանը նշեց, թե նախորդ վեց տարիների ընթացքում խոստումներն ու սպասելիքները նույն խոսակցությունների տիրույթում են եղել, մինչդեռ հաջողություններ չեն տեսել: Երբ հարց հնչեց, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Դուք իրենից հարցրեք: Ես չեմ հասկանում՝ օլիգարխը ինչ է»:
Իր՝ ԲՀԿ-ի հետ առնչությունների մասին նշեց. «Խնդիրը նրանում է, որ ես, երբ ԲՀԿ համամասնական ցուցակում չեմ ներառվել, և, բնականաբար, ԲՀԿ-ի հետ բավականաչափ հպանցիկ է իմ առնչությունները։ Դա գրեթե երկու տարի է, և դրանով է պայմանավորված, որ ես ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել»։ Նկատենք, սակայն, որ այս տարի փետրվարի 15-ին կայացած ԲՀԿ համագումարում Վարդան Բոստանջյանը ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղաքական խորհրդի անդամ: Դժվար թե դա «հպանցիկ առնչություն» հնարավոր լինի համարել:
Արդյոք տնտեսական զարգացում կգրանցվի՞, պարոն Բոստանջյանը նշեց. «Դրանք տևական պրոցեսներ են: Հավատը ձևավորվում է երկար տարիների գործունեության ընթացքում. «Հրահանգով վստահություն տեղի չի ունենում»:

Գնահատելով Հովիկ Աբրահամյանի մարդկային հատկությունները՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Նոր վարչապետը՝ որպես մարդու տեսակ, այնպիսի մարդ է, իսկապես ինքը մտածող, անընդհատ ինչ-որ բան փնտրող և այդ լավին հասցնելու ձգտում ունեցող անձնավորություն է: Եթե նրան թույլատրվի, նա բավականին լավ բաներ կանի, այդ թվում նաև փոքր և միջին բիզնեսին խթանող բաներ կանի»:

Վարդան Բոստանջյանը դժգոհեց նաև կուտակային համակարգից, նշեց. «Ես ամաչում եմ այն բարեփոխում անվանել»:

ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության հարցում նոր վարչապետի նշանակումը ի՞նչ ազդեցություն կունենա, պարոն Բոստանջյանը նշեց. «Անձի փոփոխությունն ունի էական նշանակություն, եթե մի անձ արդեն հոգեպես տրամադրված է, իր վեկտորը դեպի այդ ուղղությամբ է, որքան էլ նա ուզենա իմիտացիա անել, որ գտնվում է այս դաշտում, իրականում չի կարող անել այն, ինչ ուզում է, իսկ Հովիկ Աբրահամյանն այդ առումով լրիվ այլ է»:

ՊԵԿ-ի ու ֆինանսների նախադրության միավորման և Գագիկ Խաչատրյանի անձի մասին խոսելով՝ պարոն Բոստանջյանը միացումը դրական համարեց ու նշեց. «Գագիկ Խաչատրյանը համ ուժեղ է, համ խելքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031