Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Նազարեթ Մնացականյանն ու աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը դեռ կշարունակեն պաշտոնավարել

Մայիս 05,2014 18:58

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանն ու աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը իրենց նոր պաշտոններն ստանձնել են Յուրի Վարդանյանի առաջարկով:

Այսօր Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց. շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե՞ ազատման դիմում են գրելու:

Նազարեթ Մնացականյան, փոխնախարար: « Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել մեկ շաբաթից, կամ 10 օրից: Դիմում ներկայացնելու հարցը ընթացքի մեջ է: Անկախ ամեն ինչից, ուզում եմ վստահեցնել, որ որտեղ էլ ծառայեմ կամ աշխատեմ, սպորտը, սպորտի ոլորտը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ, որը չսիրի, չհետաքրքրվի սպորտով: Ես էլ սիրել, սիրում ու շարունակելու եմ սիրել սպորտը եւ շարունակելու եմ նպաստել Հայաստանում սպորտի առաջընթացին»:Pashton2

Մհեր Անանյան, աշխատակազմի ղեկավար: «Ես իմ որոշումը դեռ չեմ կայացրել: Ես մինչեւ այս պաշտոնը ստանձնելը, գիտեք, աշխատում էի համապատասխան տեղում: Երբ Յուրի Վարդանյանն առաջարկեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, համաձայնեցի: Եվ հավատացեք, որ ուրիշ ոչ մի խոսակցություն մեր մեջ չի եղել: Ես պատրաստ եմ Յուրի Վարդանյանի համար գնալ ցանկացած պատերազմի եւ, անգամ, զոհվել: Մենք թիմային աշխատանքի մեջ ենք: Ես կուսակցական չեմ եւ կուսակցական խաղերի չեմ մասնակցում»:

Հարցին, եթե նոր նախարարն առաջարկի մնալ եւ համատեղ աշխատել` կհամաձայնե՞ք, Մհեր Անանյանը պատասխանեց. «Կմտածեմ: Որպես լուրջ մարդ, ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ ինձ ավելի լավ եմ զգում: Շատ հարգելով պարոն Յուրի Վարդանյանին եւ նորանշանակ նախարարին, ինձ էլ եմ շատ հարգում: Ես քաղծառայող եմ եւ մենք բոլորս գործում ենք օրենքի շրջանակներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031