Լրահոս
Օրվա լրահոսը

Օդեսայում զոհվածներից 38-ի ինքնությունը հաստատվել է, հրապարակվել է 36 անուն. RBK

Մայիս 06,2014 18:21

Օդեսայում բախումների ժամանակ 46 զոհվածներից 38-ի ինքնությունը հաստատվել է, հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Օդեսայի բաժնից, փոխանցում է ուկրաինական  RBK-ն:

«Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ դատաբժշկական փորձաքննության մարզային բաժանմունք է տեղափոխվել 46 քաղաքացիների դի: Նրանցից 38-ի ինքնությունը հաստատվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

Նրանցից շատերը մահացել են արհմիության շենքի հրդեհի պատճառով՝ այրվելով, ծխից խեղդվելով կամ շենքից ցած նետվելով, մյուսները՝ հրազենային վնասվածքներից:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հրաժարվում է հրապարակել զոհվածների անունները՝ հիմնվելով հետաքննության գաղտնիության վրա: Մինչդեռ Օդեսայի բնակիչները շարունակում են բացահայտել զոհվածների անունները: Այս անգամ «Դումսակայա» լրատվականը հրապարակել է  36 հոգանոց ցուցակ, որի մեջ հայկական ազգանուններ չկան:

Մայիսի 2-ին Օդեսայում բախում էր տեղի ունեցել Կիևի իշխանությունների կողմնակիցների և ռուսամետների միջև:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031