Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը պատասխանում է Ստեփանավանի թիվ 2  դպրոցի տնօրենի նամակին

Մայիս 07,2014 11:16

Երեկ հրապարակել էինք Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանի նամակը՝ ուղղված ԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանին, ով ահազանգ էր հնչեցրել, թե իր ունեցած տվյալներով՝ այդ դպրոցում դրամահավաք է իրականացվում:

Ի պատասխան դպրոցի տնօրենի նամակի՝ Անահիտ Բախշյանը պատասխանում է.

Հարգելի Լիլյա Հարությունյան, նախ իմ ասածը երեկ «Առավոտ» թերթում հրապարակված հոդվածում հաստատել են ծնողները, իսկ այսօր «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ռեպորտաժի ժամանակ ասացին, որ առաջին դասարանի հանդեսի համար հավաքում են  8-10 հազար դրամ, իհարկե, նաև հայտարարեցին, որ դրամ հավաքելու որոշումն իրենցն է, որին ես հակված չեմ հավատալ: Երկրորդ, իմ արած հայտարարության մեջ չկա «կաշառակեր» ածականը, մի՛ մատնեք Ձեզ: Երրորդ, ես մի օր անպայման կգամ Ստեփանավանի թիվ 2 դպրոց, բայց ոչ այս խնդրով, որն ինձ համար փակված է, այլ իմ սիրելի աշակերտների և մանկավարժների հետ խորհելու, թե մեր երկրի համար ինչպիսի՞ Քաղաքացի կրթենք, որպեսզի նրանք հետագայում, երբ ծնող դառնան, ոչ մի դեպքում չուզենան հաճոյանալ որևէ տնօրենի, չվախենան իրենց կարծիքը տնօրենին ասելուց կամ դժգոհությունը հայտնելուց: Ինչպես նաև նրանցից ոմանք, եթե մեծանան ու դառնան դպրոցի տնօրեն, չկրկնեն մեր սխալները:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Տիկի’ն Բախշյան, ես ստիպված եմ նորից հրապարակավ արձագանքել Ձեր` aravot.am – ում հրապարակված իմ նամակի պատասխանին: Ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հրապարակվել է ոչ միայն aravot.am – ում, այլև տարբեր լրատվական միջոցներով հրամցվել է հանրությանը: Ձեր հրապարակածը կարող եք մեկ անագամ ևս ուսումնասիրել համացանցում տեղադրված նյութերում (օրինակ` tert.am 05.05-ի <>): Կարող եք համեմատել Ձեր և ծնողների ասածները Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի ռեպորտաժի ժամանակ: Արդյո±ք դրանք, ըստ Ձեզ, համընկնում են:
    Ձեր նամակում նշում եք նաև`չնայած այն բանին, որ ծնողները այդ ռեպորտաժի ժամանակ հայտարարել են, որ դրամ հավաքելու որոշումն իրենցն է, միևնույնն է, հակված չեք դրան հավատալու: Որքա~ն անվսահելի են և արժեզրկված ծնողները Ձեր աչքերում: Ի±նչ է, կարծում եք` ծնողը չի կարող, չի ցանկանում և իրավունք չունի± իր երեխայի համար տոն դարձնել Այբբենարանի հանդեսը և, ընդհանրապես, կյանքի բոլոր իրադարձությունները: Ի±նչ է, դա միայն պետք է անել պարտադրաբա±ր, կամ որքա~ն արտառոց միջադեպ է Այբբենարանի հանդեսը Ձեզ համար: Երեևի թե դա դպրոց համակարգի ստեղծումից ի վեր ամենահին և ավանդական միջոցառումն է: Ի±նչ է, երբևէ ոչ մի տեղ և ոչ մի անգամ չե±ք տեսել նման միջոցառում, կամ էլ ձեր տեսածն ու իմացածն այն է, որ անպայման տնօրենին այդ հադեսին կաշա±ռք են տալիս: Դրա համա±ր կաշառակերի պատրաստի պիտակն ինձ ամրագրեցիք: Ձեր նամակում Դուք հրաժարվում եք Ձեր կողմից ինձ տրված այդ պիտակն օգտագործելուց: Նորի’ց բացեք համացանցում տեղադրված նյութը և կգտնեք Ձեր կողմից ինձ ուղղված ածականը, որը շատ լուրջ մեղադրանք է: Ես դա չեմ ընդունում և չեմ կարող անտեսել, որովհետև չի համապատասխանում իրականությանը. ինձ մատնելու ոչինչ չունեմ:
    Ձեր նամակից ևս մեկ անգամ համոզվեցի,որ Դուք մեր դպրոցից բացարձակ տեղեկություններ չունեք, այապես մի փոքր հետքրքրվելուն պես կհասկանայիք, որ մեր դպրոցում ո’չ աշակերտները, ո’չ ծնողները, ո’չ մանկավարժները և ո’չ էլ այլ աշխատակիցները զրկված չեն խոսելու իրավունքից, կարիք չունեն ինձ հաճոյանալու: Դպրոցում տիրում է բաց միջավայր, բարյացակամ մթնոլորտ և համագործակցային մոտեցում` հիմնված փոխհարգանքի և փոխօգնության վրա:
    Դուք Ձեր նամակում օգտագործել եք Ձեր կողմից սիրելի աշակերտներ և մանկավարժներ արտահայտությունը: Ինչու± եք Դուք կարծում, որ մեր դպրոցի աշակերտներն ու մանկավարժները Երևանից այստեղ Ձեզ համար սիրելի են, իսկ ինձ համար, որ ամեն օր եմ առնչվում, ո’չ: Թե± Դուք կարծում եք` Ձեզնից բացի, էլ մանկավարժ չկա, որը, նվիրվելով իր աշխատանքին , օգտագործելով ամբողջ ներուժը` կարող է իրականացնել իր առաքելությունը: Եթե մեր աշակերտներն ու մանկավարժները Ձեզ համար իրոք սիրելի լինեին, ուսումնական տարվա ավարտի այս թոհուբոհին չէիք ստեղծի այսպիսի իրարանցում, որը, ևս մեկ անգամ նշում եմ, բնականոն հունից հանել է դպրոցի ուսումնառական գործընթացը:
    Եթե գոնե մի պահ Դուք ընդունեք, որ Ձեր ասածը չի համպատասխանում իրականությանը, երևի թե կհասկանք` ինչ աստիճանի վրդովմունք և զայրույթ է առաջացրել Ձեր ելույթը թե’ ծնեղների , թե’ աշակերտների, թե’ մանկավարժների, թե’ շրջանավարտների ,թե’ քաղաքի բնակիչների և թե’ ինձ մոտ: Բայց Դուք համառորեն ինձ և բոլորիս համար անհասկանալի պատճառով շարունակում եք պնդել, որ Ձեր ասածը ճշմարտություն է: Այդ պատճառով ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Ձեզ` կա’մ Ձեր ասածը հիմնավորե’ք, կա’մ հրապարակավ հրաժարվե’ք Ձեր պնդումններից: Ա’յ, այդ ժամանակ թեման միգուցե փակված կլինի:
    Լավագույն ցանկություններով` Լիլյա Հարությունյան

  2. gago says:

    Տիկին Հարությունը պետք դատարանով պարտադրի, որ տիկին Բախշյանը հրապարակավ ներողություն հայցի: Գիտեմ, դա նրա համար շատ ծանր բան կլինի, բայց ինչպիսի թեթևությամբ հայտարարեց մի բան որ փաստված չի, թող նույն թեթևությամբ էլ հերքի: Բավական է էժան “պոպուլիզմով” զբաղվել:

  3. Անժելա says:

    Դուք հակված չեք հավատալ, Ձեզ համար փակված խնդիր… Բայց այս քաղաքում շարունակում ենք ապրել մենք, հասարակ մահկանացուներս, ով սիրում է իր քաղաքը, իր դպրոցը, իր ուսուցիչներին, իր համաքաղաքացիներին…ով ԿՐԹՎԵԼ է այս դպրոցում, ով արդեն դառձել է ծնող, ում երեխան հաճախում է այս կան որևէ այլ դպրոց…Սակայն, հարգելի տիկին Բախշյան, ամեն ահազանգ չէ, որ առանց ճշտելու, ստուգելու կարելի է բարձրաձայնել: Առավել ևս, Ձեր նման դիրք ունեցող մարդը պիտի թույլ չտա իրեն անհիմն հայտարարություններ հնչեցնել ու ինքն իր համար խնդիրը փակել: Դա ինչ է? Գովազդ? Դա վարկաբեկում է ոչ միայն նրան, ում հասցեին հնչեցվում են նման հայտարարությունները, այլ նաև վարկաբեկում է հնչեցնողին: Իսկ եթե կան ապացույցներ` հրապարակեք, մենք էլ Ձեզ հետ քննադատենք նման երևույթները, իմանանք ինչ հասարակության մեջ ենք ապրում և փորձենք միասին արմատախիլ անել նման երևույթները: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հանդիպել նման երևույթի: Մենք պետք է իմանանք, բացի անանուն ահազանգից, ուրիշ ինչ ճանապարհներ կան նման երևույթներից խուսափելու համար: Հույսով եմ, որ անցել են այն ժամանակները, երբ “անոնիմկեքը” դառնում էին մարդկանց վարկաբեկման հիմք: Իսկ Ձեզ անանուն ահազանգողը, ըստ ինձ, վախենում է, քանի որ, երեևի ուզում է որ իր երեխան շարունակի իր ուսումը` ԿՐԹՎԵԼԸ, այդ «արատավոր երևույթով» դպրոցում: Եթե կա նման երևույթ` ապացուցեք, և հետո հրապարակեք Ձեր դիտարկումները, այլ ոչ թե անհիմն խառնեք մի փոքրիկ խաղաղ քաղաքի հանգստությունը, որտեղ բոլորը իրար ճանաչում են, ունեն շրջապատ, ընտանիք, ապրում են, աշխատում են, վայելում են հարգանք, պատիվ: Գիտեմ միայն, որ Ստեփանավանում թիվ 2 դպրոցը, թեև 2013թ-ից դարձել է հիմնական, ինչի համար կարելի է միայն զղճալ,, ունի բավականին բարձր վարկանիշ, ունի լավ ավանդույթներ, ունի լավ հմուտ ուսուցչական կոլեկտիվ, ունի բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր բնագավառներում: Հարգանքներով`Անժելա

  4. Տիկին Բախշյան
    Դուք նախ , առանց հիմնավոր փաստեր ունենալու , կաշառակեր եք համարում մեր դպրոցի տնօրենին, հետո էլ , հրաժարվելով Ձեր ասածներից, փակված համարում այդ հարցը: Ով է Ձեզ իրավական և բարոյական իրավունքներ տվել` ինքնակամ նախ բացելու , հետո էլ փակված համարելու մեր դպրոցի անվան և պատվի հետ կապված հարցը:
    Դուք մեզ համարում եք իմ սիրելի մանկավարժ-ներ: Կներեք, բայց մենք Ձեզ սիրելի համարել չենք կարող.բացատրենք , թե ինչու:Եթե Ձեր նպատակը կաշառակերության դեմ պայքարելն է, և ծնողները հավաստում են, որ այդպիսի երևույթ չկա, ինչու Դուք ` որպես մեր հանրության մեջ արդարության ջատագով, չուրախացաք, որ այդպիսի բան չի եղել և Ձեր արդար վերաբերմունքը չցուցաբերեցիք, այլ, կարևորելով միայն Ձեր հեղինակությունը, եղած տեղեկություններն ուզում եք հարմարեցնել Ձեր տեսակետին:
    Կներեք , բայց մենք չէինք ցանկանա, որ Դուք գայիք մեր դպրոց և աշակերտներին դաստիարակեիք որպես Քաղաքացի, քանի որ Ձեր այսօրվա քաղաքացիական դիրքորոշումը չի կարող օրինակ լինել մեր հայրենիքի համար պիտանի քաղաքացի դաստիարակելու գործում:
    Տեսնես ինչու աշակերտները և մանկավարժները Ձեզ համար սիրելի են , իսկ ծնողները` վախկոտ: Ինչու ծնողները պետք է վախենային տնօրենից: Իմացեք, որ եթե ինչ -որ հարց դժգոհություն է առաջացնում մեր դպրոցի ծնողի մոտ, ծնողը ազատ այցելում է դպրոց և այդ մասին ահազանգում է նախ և առաջ տնօրենին, որովհետև համոզված է , որ իրեն հուզող հարցը չի անտեսվի և արդար լուծում կստանա: Ահա թե ինչու մեզ համար ընդունելի չէ ծնողները բողոքում են արտահայտությունը:
    Դուք Ձեր քայլերով հունից հանեցիք մի ողջ ուսումնական հաստատության աշխատանքի բնականոն ընթացքը, խռովեցիք մեր աշխատանքային առօրյան և խանգարեցիք մեր ստեղծագործ գործընթացին: Արժեր առանց հավաստի տեղեկությունների ահազանգեր անել և այն էլ այդ մակարդակով:
    Դուք հայտարարում եք .Թեման փակված եմ համարում: Ասացիք, մարդկանց վարկաբեկեցիք ու գնացիք:Ո′չ, ե′տ դարձեք, Ձեր խոսքի համար պատաս-խա′ն տվեք:Իբրև դաստիարակված մարդ` պարտավոր եք ընդունել Ձեր սխալը և հրապարակավ ներում հայցել ոչ միայն տնօրենից, այլև ողջ կոլեկտիվից:

    Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվ
    Նամակը գրված է 07.05.2014թ. մանկավարժական խորհրդի նիստի որոշման հիման վրա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031