Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել

Մայիս 08,2014 15:06

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը տեղեկացնում է, որ արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան 18 ակումբների: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արաս Օզբիլիս «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան «Վիլլեմ II», Հոլանդիա
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
Ալեքսանդր Թումասյան «Յարո», Ֆինլանդիա
Արմեն Համբարձումյան «ԲԿՄԱ», Մոսկվա, Ռուսաստան
Մաուրո Գեվգեոզյան «Ալիանսա», Պերու
Արթուր Միրանյան «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Երեւանում կմեկնարկի մայիսի 21-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031