Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակը Հայաստանում

Մայիս 25,2014 10:27

Մայիսի 25-ին առավոտյան կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ պարզ եղանակ, կեսօրին մոտ սպասվում է ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև, սակայն հորդառատ անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Լույս 26-ի գիշերն ամենուրեք կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ:

Մայիսի 26-ին օրվա մեծ մասը գրեթե ամենուրեք կլինի արևային եղանակ, սակայն երեկոյան դեմ եղանակը կփոխվի, շրջանների մեծ մասում երեկոյան սպասվում է կարճատև անձրև: Բացառություն կկազմեն Սյունիքն ու Արցախը. այստեղ ամպամած կլինի ողջ օրվա ընթացքում, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3աստ:

Երեւանում մայիսի 25-ին ու մայիսի 26-ին առավոտյան կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ` կարճատև անձրև և ամպրոպ, քամի 10-12մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +13+16, ցերեկն ստվերում +23+26, երեկոյան +19+21: Ցերեկային ժամերին պատսպարվեք արևի ճառագայթներից:

Աղբյուր՝ www.weather.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031