Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Հայրիկյանը կորցրել է ուղենիշները և անհեթեթություններով է զբաղվում»

Մայիս 27,2014 19:01

Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա «ԿԳԲ-ական թիմակիցներին» մեղադրեց  դավադրության մեջ: Դավադրություն ասելով՝ Պարույր Հայրիկյանը նկատի ուներ մայիսի 28-ը անկախության տոն չհռչակելը: Պարոն Հայրիկյանը, մասնավորապես, այս մասին նշել էր. «Երկիրը չի կարող ունենալ հանրապետություն և դրանից յոթանասուն տարի հետո նշել անկախության օրը: Այս դավադրությանը հաջորդեց մեկ այլ դավադրություն, 1991 թվականի ինքնորոշման օրը կոչվեց անկախության օր: Միանգամից հայ մարդու մտածելակերպը խեղվեց: Ինչպես է, որ անկախության հռչակագիրը ընդունվում է օգոստոսի 23-ին, բայց անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին»:

Հայրիկյանը նաև նշեց, թե մայիսի 28-ն այսօր «արժեզրկված է, քանի որ չի կոչվում անկախության օր»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանը Պարույր Հայրիկյանի այս դիտարկումները «անհեթեթություն» համարեց ու նշեց. «Անվանումը տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի: Հայրիկյանը կորցրել է ուղենիշները և հիմա նման անհեթեթություններով է զբաղվում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսօր Հայաստանում միա՛յն Պ.Հայրիկյանն (ու «Ժառանգությունն») է մնացել,որ ռուսական ՖՍԲ-ի գրպանում չեն:

  2. մարգար says:

    Է՜ Հայրիկյան ջան! Հայերի 80% – ը մտածում է թե ում որ մասից կախվի կամ որին գցի, այլ ոչ թե ազնիվ աշխատանքով ապրելու մասին: Դրա համար էլ միասին միշտ անհարմար ենք եղել ու ձգտել ենք ցրվել ու ձեռնտու միջավայր (հարիֆ) գտնել: Մեկ էլ՝ հայը ում ասես հավատարիմ կծառայի, բայց ոչ մեկ ուրիշ հայի: Հարկավոր է այստեղից սկսել՝ մինչեւ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մասին խոսելը: Ներող կլինես նման համոզմունքիս համար, բայց ջանքերդ իզուր են!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031