Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար բասկետբոլիստը վարպետության դասեր տվեց պատանիներին (ֆոտոշարք)

Հունիս 04,2014 16:06

Լեգենդար բասկետբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական խաղերի չեմպիոն, լիտվացի Շարունաս Մարչուլյոնիսը, որ հանդես է եկել Վիլնյուսի «Ստատիբայում» եւ ԽՍՀՄ հավաքականում եւ առաջիններից մեկն էր եվրոպական եւ խորհրդային բասկետբոլիստներից, որ հանդես է եկել NBA-ում, «Մեդիամաքս» ընկերության եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանում է:

«Մեդիամաքսը» իր հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ նախատեսել է պարբերաբար հրավիրել համաշխարհային սպորտի լեգենդների, որոնք իրենց փորձը կփոխանցեն Հայաստանի պատանի ու երիտասարդ մարզիկներին: «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանն Aravot.am-ին ասաց, որ նախապատվությունը տրվելու է Հայաստանում գործող մարզաձեւերի համաշխարհային աստղերին հրավիրելուն եւ որ այդ ծրագրում առաջինը բասկետբոլն է դարձել:

Master5 Master3 Master2 Master1 Master6
Այսօր Շարունաս Մարչուլյոնիսը «Գրանդ սպորտ» մարզական ակումբում վարպետության դասեր տվեց հայաստանցի 1999/2000 թվականներին ծնված 120-ից ավելի պատանի բասկետբոլիստների: Դրանք շատ ուսուցողական ու տեղին էին, քանի որ մարզաձեւի մեր ֆեդերացիան աշխատում է սեպտեմբերին մանկապատանեկան Եվրալիգային մասնակցելու ուղղությամբ: ՀԲՖ զարգացման ծրագրերի տնօրեն-համակարգող եւ 16 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանի փոխանցմամբ, մոտ ժամանակներս մեր պատանի բասկետբոլիստները հանդես կգան Բաթումում ավանդաբար կազմակերպվող միջազգային մրցաշարում` Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ: Նրա խոսքերով, Մարչուլյոնիսի` այսօրվա ցուցադրած հիմնարար տարրերը կարող են մեծապես նպաստել երեխաների վարպետության բարձրացմանը:
Շարունաս Մարչուլյոնիսը իր հերթին ասաց, որ այս պահին կդժվարանա գնահատական տալ հայկական բասկետբոլի ընդհանուր դրվածքին: Բայց հիշեց Աբովյանի «Հատիս» կանանց թիմը: «Հիմա դժվար է ասել, թե ձեր մոտ տղանե՞րն են ավելի լավ, թե՞ աղջիկները: Նետումների առումով` աղջիկները: Պետք է նրանց տեսնել խաղի մեջ, իսկ սա ընդամենը պարապմունք էր: Բայց մի երկու զույգ ինձ դուր եկավ: Պիտի հետներն աշխատել: Ես երեխաներին բասկետբոլի մի քանի հիմնարար տարրեր ցույց տվեցի, որոնք, կարծում եմ, շատ կարեւոր են ու արդյունավետ» – առաջին տպավորություններով կիսվեց աստղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30