Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով տուժողի ներկայացուցիչները դեմ դուրս եկան դատախազին

Հունիս 06,2014 16:07

Փորձագետ Խորեն Զաքարյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հրավիրելու միջնորդություն արեց ավտովթարի գործով մեղադրվող Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, մեղադրանքը դատարանում պաշտպանող Արթուր Սարգսյանը չառարկեց, որ փորձագետը ներկայանա դատարան:

Vardan_P_20-1

Տուժողների ներկայացուցիչ Սուրեն Բալոյանը դեմ արտահայտվեց փորձագետի դատարան ներկայանալուն, ինչ-որ տեղ պաշտպանության տակ վերցնելով նրան, ասելով, թե փորձագետը մանրակրկիտ վերլուծել է, որ բախման արդյունքում ավտոմեքենայից թափված հետքերը երթեւեկելի մասից դուրս են եղել: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց միջնորդությունը: Փորձագետը դատարան կներկայանա ապացույցների հետազոտումից հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30