Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել իտալական Ceramisia ընկերության ներդրումային ծրագիրը

Հունիս 11,2014 20:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին:

Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որաշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներում: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում հախճապակու արտադրության ավանդույթների վերականգնմանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը և Ֆեդերիկո Պոլիդորին քննարկել են ներդրումային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:

***

Ceramisia-ն ներկայում իր արտադրանքն արտահանում է 25 երկիր: Այն Իտալիայում համարվում է տնային և հյուրանոցային հախճապակյա սպասքի արտադրության ասպարեզում ամենախոշոր ազգային կերամիկական ընկերությունը:

 

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30