Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների հանդիպումները լինելու են պարբերական

Հունիս 12,2014 16:03

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննարկումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է:

Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում, սակայն ժամանակը պահանջում է գործակցությունը բարձրացնել որակական նոր աստիճանի՝ ծագող խնդիրներն ավելի օպերատիվ ու լիարժեք լուծելու, հետադարձ կապ ապահովելու և հանրային վստահությունն ամրապնդելու համար:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անմիջական ու պարբերական շփումները, ըստ էության՝ համատեղ աշխատանքը ոստիկանության հետ թույլ կտա ձևավորել փոխվստահության դաշտ, ինչը նախ և առաջ բխում է քաղաքացիների շահերից, որոնց պաշտպանությանն են կոչված թե՛ ոստիկանությունը, թե՛ իրավապաշտպան կառույցները:

Քննարկվեցին փոխգործակցության տարաբնույթ ոլորտներ, կազմակերպչական, օրակարգային և ժամանակացուցային խնդիրներ:
Որոշում կայացվեց նույն ձևաչափով քննարկումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպումն անցկացնել մեկ ամիս անց՝ նախապես որոշելով քննարկման թեման և մասնակիցների շրջանակը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30