Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Հունիս 12,2014 17:56

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները մասամբ կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 09.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 12-ի որոշմամբ վերացվել է արգելանքը միայն «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:

Հիշեցնենք, որ Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արգելանքը դեռևս գործում է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30