Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն ու Հերմինե Նաղդալյանը միմյանց հիշեցրեցին «մութ անցյալը»

Հունիս 17,2014 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինքն այն քաղաքական ուժն է ներկայացնում, որը բարոյական իրավունք ունի նման բաներ խոսելու, դասեր տալու: Ինքը մտածում ա, որ հայ ժողովուրդը մոռացել է մութ ու ցուրտ տարիները»,- այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հեգնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Որի ժամանակ դուք մեր խմբակցության անդամ էիք»,- պատասխան հակահարված տվեց Լեւոն Զուրաբյանը:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հերմինե Նաղդալյանն առաջարկել էր աշխատանքային խումբ ստեղծել, որը լիազորություն կունենա առավել մանրամասն ուսումնասիրություններ կատարել ոլորտում:

Լեւոն Զուրաբյանը, մինչ իր հարցը հնչեցնելը, ողջունեց Հերմինե Նաղդալյանի նախաձեռնությունը` հավելելով. «Թիրախը սխալ է ընտրված, առաջին հերթի քննադատության թիրախը պետք է ՀՀԿ-ական մեծամասնությունը լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Տիկին Հերմինե, մութ ու ցուրտ տարիներին նրանք հաղթանակ ապահովեցին , որը ձեր կողմից վաճառքի է հանվե…
    Ժողովուրդը ս’ա էլ է տեսնում…