Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահից սկսած՝ բոլորը Հայաստանում տեռորիստ են». ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ժամանակ հայտարարել են ադրբեջանցիները

Հունիս 17,2014 13:35

Այսօր` Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, ադրբեջանցիները շարունակել են սադրել հայկական պատվիրակության անդամներին:
«Հայաստանում բոլորը տեռորիստ են, երկրի նախագահից վեր տեռորիստ են»,- հայտարարել են ադրբեջանցիները:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ին պատմեց, որ ադրբեջանցիների ագրեսիան վերսկսել է, երբ ինքը անդրադարձել է Սումգայիթյան ջարդերին.
«Խոջալուի անունն են տվել, ես էլ կոնֆլիկտի գաղափարն եմ բացատրել, որ առաջին անգամ ուժի գործադրումը հենց իրենց կողմից է եղել, որը սկսվել է Սումգայիթի կոտորածից, հետո` Կիրովաբադ եւ շարունակվել է Բաքվում: Հիշեցրել եմ` Խորհրդային Միությունից ձեռք բերած զենքի մասին, որը մնաց իրենց եւ քանակից ոգեւորված որոշել էին, որ պատերազմում կարող են արդյունք ունենալ, նշել եմ, որ իրենք են մեղավոր»:
Պարոն Պողոսյանի խոսքով, ադրբեջանցիներն էլ անդրադարձել են իր հոր գործողություններին Ղարաբաղում եւ հայտարարել, որ Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել այդ գործով ու «Ինտերպոլը կգտնի ու կպատժի» նրան. «Ես էլ ասացի` հպարտ եմ հորս գործունեությամբ, հպարտ եմ այն ամենի համար, որ նա արել է մեր Հայաստանի ու Ղարաբաղի համար: Շնորհակալ եմ, որ ինձ դաստիարակել է լավ, հայրենասեր, ես էլ կշարունակեմ նրա գործը»:
Նա նաեւ հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է վտարել իրենց ՆԱՏՕ-ի ԽՎ-ից: Նրա համոզմամբ, ադրբեջանցիների պահանջը չի իրագործվի. «Ադրբեջանցիները հայտարարել են մեզ վտարելու մասին այն իմաստով, որ եթե Ռուսաստանը դուրս է եկել, քանի որ Ղրիմն է օկուպացիայի ենթարկել, ինչու Հայաստանի հարցը չեք քննարկում»:

Պարոն Պողոսյանը նկատեց, որ ադրբեջանցիներն այդպես էլ չեն արձագանքում իրենց բարձրացրած որոշ կարեւոր հարցադրումների, օրինակ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ իր հայտարարությանը:

Պատգամավորը հայտարարել էր, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կացնով սպանող մարդը հերոս է համարվում.«Չեն արձագանքել այդ հարցին: Պարզապես նորից սկսեցին հայտարարել, որ օկուպանտ ենք, տարածքներ ենք գրավել եւ այլն»:
Նա ասաց, որ տեղյակ չէ՝ դրսում բողոքի ակցիաները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց ասաց, որ հենց ադրբեջանցիների կողմից պլանավորված ակցիաներ էին, ու հենց ոստիկաններն էլ ցուցարարներին լավ պահում էին, քաջալերում. «Այդ ակցիաներին լուրջ չենք վերաբերում, բողոքում են, թող բողոքեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Խեղաթյուրում եք ճշմարիտ խոսքը, ամբողջ ազգին չի վերաբերում խոսքը, այլ նախագահին և նրա կկկկկլլլլլանին:Ո*րտեղ է սխալը, եթե իհարկե կա:Բռնակալների մեջ հրեշտակներ չեն լինում և դա բնական է:Չկա պետություն կա քառսուն գլխանի դևերի երախ:Կա սխալ, խոսեք, կամ լռեք:

    • Մարիամ says:

      Հարգելի՛ Դավիթ, ադրբեջանցիների համար յուրաքանչյուր հայ է տեռորիստ՝ անկախ նրա տարիքից և բնակության վայրից: Նրանք նկատի ունեն նաև Ձեզ և ինձ նման շարքային քաղաքացիներին՝ իշխանությունների հետ միասին: Ես անձամբ ինձ և իմ ընտանիքի անդամներին ու ընկերներին ահաբեկիչ չեմ համարում:

      Չեմ կարծում, թե Գուևգեն Մարգարյանը որևէ տեռորիստական կազմակերպության անդամ էր ու այդ պատճառով նրան կացնահարողն Ադրբեջանում ազգային հերոս հռչակվեց և պաշտոնապես բոլոր ատյաններից հայտարարեցին, որ Սաֆարովը յուրաքանչյուր ադրբեջանցու համար օրինակ պետք է ծառայի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30