Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիսկոտեկ»՝ Զվարթնոց տաճարի տարածքում. Hetq.am (տեսանյութ)

Հունիս 20,2014 17:39

«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը: Ըստ այդմ՝ սեղան է դրվել նաև բուն տաճարի տարածքում:

Ամսի 14-ի «փարթիի» վերաբերյալ աղմուկից հետո Վլ. Պողոսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, նշված է նաև ամսի 7-ի միջոցառման մասին. «Ինչ վերաբերում է բաց եւ փակ միջոցառման (տվյալ դեպքում հարսանյաց հանդեսի) վերաբերյալ սոցիալական որոշ ցանցերում հայտնված քննադատությանը, ապա տեղեկացնում ենք, որ այդօրինակ միջոցառումներ նախկինում էլ եղել են: Զվարթնոց, Գառնի տաճարների կամարների ներքո, Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց և փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում, հատուկ այդ նպատակով հարմարեցված ժամանակավոր հարթակի վրա: Բուն հուշարձանի տարածքում հարսանյաց հանդես չի կարող լինել և չի եղել, ինչպես նշվել է որոշ անձանց կողմից ՖԲ սոցիալական ցանցում»:

Հատուկ Վլադիմիր Պողոսյանի համար ասենք, որ տեսանյութում երևացողը հաստատ «Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծես» չէ:


Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30