Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ն Գագիկ Խաչատրյանի մտահղացումը չէ, կառավարությանն է

Հուլիս 03,2014 14:12

«Գագիկ Խաչատրյանը չի որոշել ներդնել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները, կառավարությունն է որոշել»,-այսօր կառավարության մամուլի սրահում ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Ըստ փոխնախարարի, կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ժամկետներ է տվել՝ նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները տեղադրելու համար:
Արմեն Ալավերդյանի տվյալներով, մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետք է բոլոր տնտեսվարողները այս ՀԴՄ-ները ներդրած լինեն: 58 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող գործարարները, նոր ՀԴՄ-ներն արդեն տեղադրել են: Մինչեւ այս տարվա օգոստոսի մեկը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենան 30 միլիոնից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նոր սերնդի ՀԴՄ-ն արժե 350 հազար դրամ: 10-ից 30 միլիոն շրջանառություն ունեցող գործարարի համար ՀԴՄ-ի գինը 120 հազար դրամ է, մինչեւ 10 միլիոնի դեպքում՝ 80 հազար դրամ:
Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ի տեղադրումը կառավարությունը պատճառաբանում է գործարարներին ստվերից հանելով: Ըստ Արմեն Ալավերդյանի, նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն ունեն արդյունավետ հսկողություն իրականացնել ու իրական շրջանառությունը ֆիքսել, բացի այդ, այս ՀԴՄ-ները 4 ժամը մեկ տեղեկատվությունը հաղորդում են տվյալների շտեմարան, որտեղից հնարավոր չէ, որեւէ տվյալ ջնջել կամ որեւէ այլ միջամտություն անել:

Արմեն Ալավերդյանի մեկնաբանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին ստվերից դուրս գալու եւ հարկերը բարեխիղճ վճարելու վերաբերյալ՝ կարդացեք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031