Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Հունվարի 1-ից անգամ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը»

Հուլիս 07,2014 14:25

«Ինձ համար ի սկզբանե պարզ է եղել, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պայմանավորված է եղել մի շարք գործոններով»,- այսօր` հուլիսի 7-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Միջազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքերով` այդ գործոնները ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս եկել եւ ամեն անգամ խոչընդոտել անդամակցությանը, այդ պատճառով նա երբեք չի սպասել, որ հայտարարված ժամկետներում այդ գործընթացը տեղի կունենա: Պարոն Սաֆարյանը կարծում է, որ անդամակցության հետաձգման պատճառները բավականին շատ են.

«Պաշտոնական Երեւանը չափազանց շտապում էր անդամակցության հարցում, բայց մինչեւ մարտի 5-ը, թերեւս դա մի շրջան էր, երբ բազմաթիվ անգամ զարմանք էր արտահայտվում, թե որքան արագ էր Հայաստանը կատարում իր պարտավորությունները` ճանապարհային քարտեզով ստանձնած: Բայց երբ մարտի 5-ին տեղի չունեցավ այդ անդամակցությունը, Հայաստանի մոտ նկատվեց մի փոքր հիասթափություն, որովհետեւ խնդիրները, որոնք կային այդ անդամակցության ճանապարհին, չափազանց լուրջ էին, եւ Հայաստանը կամ մաքսային եռյակը փորձեր լուծել դրանք, ապա այնքան էլ բարեբեր չէին ստացվում Մաքսային միությունից օգուտները»:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ համարում է` Ռուսաստանի համար ձեռնտու է Երեւանի անորոշությունը, քանի որ եթե չեն հստակեցվում Հայաստանի եւ Մաքսային միության հարաբերությունները, չեն հստակեցվում նաեւ Եվրամիության հետ հարաբերությունները.
«Այս ամբողջ խաղի նպատակն այն է, որ Հայաստանը չխորացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով` որքան էլ ֆորմալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտ չանվանեն, բայց ակնհայտ է, որ այդ գործընթացում այն առկա է: Նրա խոսքերով` դա հասունացել է Ռուսաստանի կողմից.

«Դրա ամբողջ նպատակը` Ադրբեջանին հրապուրելն է եւ ղարաբաղյան խնդրով շահագրգռելն է ու նրան նույնպես Եվրասիական նախագծերում ներգրավելն է»:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե Հայաստանը որեւէ նախապայմաններ չի ընդունելու եւ անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը հավասարը հավասարին պայմաններով` պարոն Սաֆարյանը հայտարարեց, որ դա վերջնագրային հայտարարություն էր, որ արվեց խմբակցության անունից: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Երեւանի համբերությունը սպառվել է, Երեւանը չի կարող երկար սպասել.

«Մենք պետք է հաշվի առնենք, որ եռյակի առաջիկա նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին եւ մյուս նիստը տեղի է ունենալու դեկտեմբերին Մոսկվայում, հետեւաբար` Հայաստանը, կարծես, թե փորձում է մինչեւ հոկտեմբեր ստանալ բոլոր իրեն հուզող հարցերի պատասխանը եւ նաեւ պահանջում է իր հետ չխոսել նախապայմանների լեզվով: Դեռեւս ակնհայտ է, որ օբյեկտիվ առումով բոլոր խնդիրները, որ եղել են, դրանք պիտի լուծվեն, այլապես` Հայաստանը չի կարող անդամակցել այդ միությանը: Ես այն կարծիքին եմ, որ հունվարի 1-ից անգամ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ոչ մի միություն չի ընդունի Հայա ստանին: Մտեք սերժամիություն կամ ԱԱԾ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031