Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսավեր բաղնիքը, թալանված գինետունն ու Լենինի պաշտամունքը` Արտենիում (Ֆոտոշարք)

Հուլիս 11,2014 14:18

Օրերս կարկուտից մեծ վնասներ կրած Արագածոտնի մարզի Արտենի գյուղ այցելելիս, նկատեցինք, որ մշակույթի տան պատերին դեռ Լենինի նկարն է, ինչպես նաև սովետական տարիների բարեկամությունը խորհրդանշող պատկերը`«Миру Мир» հայտնի արտահայտությամբ: Գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են այս նկարները պահում. չէ՞ որ Խորհրդային միության գրեթե բոլոր նախկին երկրներից ապամոնտաժեցին, տապալելով հանեցին անգամ Լենինի մետաղաձույլ արձանները: Ի պատասխան մեր հարցի, կարկուտից ահռելի վնաս կրած գյուղացիներից մեկն ասաց. «Չէ, մենք չենք հանի Լենինի նկարը, գյուղովի պայքարեցինք, որ չհանվի, էլի միջների մարդը Լենինն էր, հայ ղեկավարներից գոնե մեկը թող Լենինի կեսի չափ դելավոյ ղեկավար լինի, տեսնում ենք էլի, կարկուտը ընչազրկության հասցրեց մեզ, ցավակցելուց բացի ի՞նչ են անում որ: Երևի ցավակցությունն էլ ի սրտե չէ»:

Arteni_5 Arteni_4 Arteni_3 Arteni_2 Arteni_6

Այնուհետ գյուղացիները մեզ կարկուտից վնաս կրած մրգատու այգիներ ուղեկցելիս ճանապարհին ցույց տվեցին ավերակի վերածված մի տարածք` ասելով, որ դա իրենց թալանված գինու գործարանն է, որը ժամանակին հանրապետությունում եղել է ամենամեծը: Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ավերակ դարձրել, թալանել, գյուղացիները խորհրդավոր տոնով ասացին. «Ի՞նչ իմանանք , վերջին սեփականատերը Ճոյտն էր( խոսքը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի մասին Է):
Երբ արդեն լքում էինք գյուղը, գյուղացիները ցույց տվեցին մի կառույց` ասելով, որ սա էլ գյուղի բաղնիքն է եղել. երբ հետաքրքրվեցինք, թե հիմա որպես ի՞նչ է ծառայում, այս հարցի պատասխանն էլ բնակիչները չունեին, ասացին, որ չնչին գնով սեփականաշնորհվել է, ինչպես մյուս բոլոր կառույցները:

Նունե ԱՐԵՇՎԱՇՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031