Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլնարա Քարիմովայի հայազգի գործընկերը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. «Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 15,2014 13:39

Ուզբեկական հայտնի կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատարներից մեկը՝ հայազգի Գայանե Ավագյանը դատապարտվել է երկար տարիների ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դատական նիստը դռնփակ էր, քանի որ Ավագյանից բացի դատում էին նաև Ուզբեկստանի Ազգային անվտանգության խորհրդի մի խումբ աշխատակիցների, ովքեր մեղադրվում են մարդկանց առևանգելու, թանկարժեք իրերի ապօրինի արտահանման մեջ», – փոխանցում է «Ազատության» ուզբեկական ծառայությունը՝ նշելով, որ այս գործի մանրամասները դատախազության կողմից խիստ գաղտնի են պահվում։

Լուսինե Մուսայելյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031