Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն ընդունեց Վ. Սպիվակովի Հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրներին

Հուլիս 16,2014 15:48

Այսօր՝ հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վ. Սպիվակովի Բարեգործական Հիմնադրամի կողմից անցկացվող «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրներին, ովքեր ներկայացնում են Գյումրու նկարչական և արվեստի դպրոցները: Մասնակիցների երկու տասնյակ աշխատանքներ փառատոնի օրերին ներկայացվել են ցուցասրահներում, իսկ երեխաներն արժանացել են դափնեկրի կոչման: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին ու մանկավարժներին Գյումրու պատիվը բարձր պահելու համար՝ նշելով, որ ողջունելի է Գյումրիի մշակութային կյանքում աճող սերնդի լուրջ ձեռքբերումները, ինչը լավ հիմք է հանդիսանում մշակույթի տվյալ բնագավառների զարգացման համար: Իրենց հերթին մանկավարժները շնորհակալություն հայտնեցին արվեստների դպրոցների նկատմամբ քաղաքապետի մշտական ուշադրության և աջակցության համար՝ միաժամանակ վստահեցնելով, որ նմանատիպ առիթներ դեռ կլինեն, քանի որ Գյումրիում տաղանադավոր և հեռանկարային երեխաներ շատ կան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031