Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը

Հուլիս 17,2014 16:04

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավի կարիքները որոշակիորեն մեղմելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելով իրականացնում է սոցիալական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այս անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը:

Շահառուներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 40.00 և ավելի միավոր ունեցող, երկու և ավելի ծնողազուրկ երեխաներ ունեցող շուրջ 260 ընտանիքներն են: Ծրագիրը մեկնարկել է Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այնուհետև կշարունակվի նաև մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում: Նախաձեռնության շրջանակում այցելություն է կազմակերպվել Աջափնյակում բնակվող, ծնողազուրկ երեխաներ ունեցող երկու ընտանիքներ, որոնց, պարենային ծանրոցներից զատ, նաև հագուստ է նվիրաբերվել: Ծրագրի շահառուները ինչպես սոցիալական ծառայության տարածքային բաժիններում, այնպես էլ տնային այցելությունների ժամանակ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրենց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և պարբերական աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031