Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞վ է խաբում`ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատո՞ւնը, քաղաքապետարա՞նը, թե՞ կադաստրը. (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 17:42

2013 թվականին «Հայաստանի սովետական սպաների միությունը» եւ Եվրասիական ժողովրդական նախաձեռնությունը հարցում էին ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը`դեսպան Ջոն Հեֆերնին հորդորելով ներկայացնել, թե ի՞նչ պայմաններով է ԱՄՆ դեսպանատան նոր համալիրի կառուցման համար տրամադրվել այդ հսկայական տարածքը: Մինչ դեսպանին դիմելը, կազմակերպության անդամները ավելի վաղ դիմել են եւ ՀՀ վարչապետին, եւ Հայաստանի ճարտարապետների միությանը եւ քաղաքապետարան: Տարբեր կառույցներից, տարբեր պատասխաններ են ստացել, ինչը կասկածի տեղիք է տվել: Այդ էր պատճառը, որ նախաձեռնության անդամները դիմել են ԱՄՆ դեսպանին`հստակության ակնկալիքով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է նամակին: Այսօր, «Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատ» անհատ քաղաքացիների նախաձեռնության անդրանիկ հավաքին, նախաձեռնության անդամ Արմենուհի Ղազարյանն ընթերցեց դեսպանի պատասխանը: Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանատունը սույն տարածքը`8 հեկտար, ձեռք է բերել երկու միլիոն ԱՄՆ դոլարով: Մինչդեռ, Արմենուհի Ղազարյանն ասաց, որ կադաստրից տեղեկություն ունեն, որ 11 հա է հատկացվել, քաղաքապետարանն ասել է 8 հա:

Ի դեպ, տարիներ առաջ, «Օր» թերթում տված մի հարցազրույցում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցն է ասել է, որ տարածքը գնվել է երկու միլիոն երեք հարյուր հազար դոլարով:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

«Այս հանցավոր գործարքին մասնակից են Նարեկ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Անդրանիկ Մարգարյանը: Քաղաքապետ է եղել Ալբերտ Բազեյանը, որը իր համաձայնությունը չի տվել այս գործարքին»,- ասաց Արմենուհի Ղազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031