Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ուրախացրեցին, մեկ էլ ծիծաղեցին մեր վրա»

Հուլիս 23,2014 22:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով որոշվել էր 9 ու ավել անչափահաս երեխաներունեցող ընտանքիներին բնակարաններ գնել: Շիրակի մարզպետարանից կոնկրետ 6 այդպիսի ընտանիքի ապրիլ ամսին հրավիրել են իրենց մոտ` նրանց հետ պայմանագիր կնքել, հանձնարարել են գնալ ու բնակարաններ փնտրել, որ պետությունը բանկային սիստեմով գումարը հատկացնի: Երբ վերջիններս երկար ժամանակ ման գալուց հետո, գտել են համապատասխան բնակարանները, մարզպետարանից փոխանցել են, որ կառավարությունը հետաձգել է այս ծրագիրը: Բազմազավակ մայրերից մեկը` Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Մեկ ուրախացրեցին, մեկ էլ ծիծաղեցին մեր վրա» :

Մանրամասները վաղվա տպագիր «Առավոտ» -ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: