Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտավորյալ իր ոտքին կրակողը դատապարտվեց կալանքի

Հուլիս 23,2014 23:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Բերդի բնակիչ, 1990թ. ծնված Արտյոմ Քոսակյանը լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. փետրվարի 18-ին զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել եւ դիտավորյալ կրակոց է արձակել իր ձախ ոտնաթաթին, իր առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որը հանգեցրել է իր կողմից զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ նա անձնական բնույթի խնդիրների պատճառով է նման քայլի դիմել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քոսակյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, միջնորդությունը բավարարվել է:

Հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Քոսակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը(անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն») եւ նրան դատապարտել կալանքի՝ մեկ ամիս ժամկետով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: