Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված իրավիճակում կոշտ արձագանքի տեղը ռազմաճակատն է». Արման Մելիքյան

Օգոստոս 05,2014 16:59

Այսօր Aravot.am-ը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեց՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, այն համարժե՞ք էր կատարվածին, պետք չէ՞ր ավելի կոշտ արձագանք:

Արման Մելիքյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում կոշտ արձագանքի տեղը ռազմաճակատն է: Դիվանագիտական գերատեսչության խնդիրն էր կանխել լարվածության առաջացումը սնող քաղաքական նախադրյալների ահագնացումը:

Տասնամյակների ընթացքում կուտակված քաղաքական եւ դրանց ածանցյալը հանդիսացող դիվանագիտական սխալներն ու բացթողումները կարող են հանգեցնել հակառակորդի ռազմական ակտիվության այսպիսի պարբերական պոռթկումների»:

Մեր հարցին՝ կարծիք կա, որ ԱԳՆ-ի արձագանքն այդ կրակոցների հետ կապված բավականին ուշ եղավ, դիվանագիտական տեսանկյունից այդ ուշացումն ինչքանո՞վ է հիմնավորված: Արման Մելիքյանը պատասխանեց. «Դա արդեն էական չէ: Հայկական կողմերի ընդհանուր քաղաքական մոտեցումները պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվեն: Միայն այդ դեպքում մեր արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքները կդառնան նպատակային, կդադարեն լինել սոսկ քարոզչական բնույթ ունեցող մի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031