Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով երկրորդ ստորագրահավաքը՝ անկախ փորձաքննության պահանջով. «Հրապարակ»

Օգոստոս 08,2014 11:29

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ երեկ, ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, սկսվել է ստորագրահավաք։ Սա արդեն երկրորդ ստորագրահավաքն է՝ անկախ փորձաքննության պահանջով։ Առաջինը կազմակերպվել է ամիսներ առաջ՝ դերասանի խափանման միջոցը փոխելու համար։ Հ

իշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20–ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, որի արդյունքում մահացել են երկու երեխաներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ հասարակությունն է պահանջում, որ տեղի ունենա անկախ փորձաքննություն, եւ նրանք ուզում են պարզել՝ արդյոք Վարդան Պետրոսյանը խախտե՞լ է ճանապարհային երթեւեկության կանոնները, թե՞ ոչ։ «Գոյություն ունեն այնպիսի ապացույցներ, որ Վարդան Պետրոսյանը դուրս չի եկել ճանապարհի երթեւեկելի մասից դեպի կողնակ։ Եթե այս ամենը հաստատվեց, նրան պետք է արդարացնեն»,- ասաց Բաղդասարյանը։

Պաշտպանի համոզմամբ՝ հանրությունը շարժվում է արդարադատության ուղիով. «Որպես փաստաբան, շատ հաճելի է հասարակության նման պահանջը, եթե ոչ մեկ նման պահանջ չներկայացնի արդարադատության նկատմամբ, պետությունը կգնա լճացման։ Այս միջոցով գործադիր մարմինը պետք է հասարակության կողմից ներկայացված պահանջները հաշվի առնի եւ թույլ տա անկախ փորձագետներին անել իրենց աշխատանքը»։

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031