Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց

Օգոստոս 08,2014 11:33

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը այսօր տեւեց հինգ րոպե:

Դատարան չէր ներկայացրել, փոխարենը գրություն էր ուղարկել Լիլիթ Վարդանյանի պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանը, նա հորաքրոջ հուղարկավորությանը մասնակցելու համար մեկնել էր Նոյեմբերյան:

Դատական նիստի մասնակիցները խնդրեցին հետաձգել, քանի որ Լիլիթ Վարդանյանն էլ համաձայն չէր առանց իր պաշտպանի մասնակցել:

Դատարան էր եկել նաեւ փորձագետ Արուսյակ Խաչատրյանը:

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031