Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյլա Յունուսի «Հայկական գործով» Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպանի են ձերբակալել. Haqqin.az

Օգոստոս 08,2014 12:55

Ադրբեջանում ձերբակալել են «Իրավական հասարակության լուսավորում» կազմակերպության ղեկավար Ինտիգամ Ալիևին, հայտնում է «Հաքքին.ազ»-ը:

Ըստ իրավապահ մարմինների փոխանցած տեղեկությունների, Ալիևին ձերբակալել են իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով, որին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:

Մինչ ձերբակալությունը դատախազության աշխատակիցները խուզարկել են իրավապաշտպանի տունը:

Ինտիգամ Ալիևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունն ամենախիստ քննադատողներից է:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031