Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեստ Դուլգարյանը «Անտոնին Դվորժակ» մրցույթի երկրորդ մրցանակակիր

Օգոստոս 08,2014 14:13

Namusic.net կայքի փոխանցմամբ՝ 2014 թվականի մայիսին ընտրված թվով 20 մասնակիցներ բաժանված երկու ենթախմբերում (կրտսեր ենթախումբ՝ 8 մասնակից, ավագ ենթախումբ՝ 12 մասնակից) հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը Չեխիայի Պրահա քաղաքում վիճարկեցին «Անտոնիո Դվորժակ» կոմպոզիտորների միջազգային 5-րդ մրցույթի հաղթողի կոչումը:

Այդ մրցույթի «ավագ խմբում» մասնակցում էր նաև երիտասարդ կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը, ով մրցույթի կանոնների համաձայն, մրցութային երկրորդ փուլում 5 օրվա ընթացքում 2 նոր ստեղծագործություն պետք է գրեր՝ մասնակիցներին առաջարկեց երաժշտական թեմաների հիման վրա:

Մեր երիտասարդ կոմպոզիտորը գրել է կրկնակի ֆուգա լարային կվարտետի համար և «Էքսպրոմտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ու արժանացել Ժյուրիի բարձր գնահատականին: Էռնեստ Դուլգարյանը նվաճել է պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031