Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է Մուլտի Վելնեսն էլ էր ռազմավարական նշանակության օբյեկտ, որ խլեցիք»․ Աննա Գրիգորյան

Օգոստոս 05,2026 19:00 Share

«Պարոն Կոնջորյան, վերանայեք Ձեր տոնը, իսկապես Ձեզնից ոչ մեկ չի վախենում։ Ձեր՝ այդ ընդհանուր լարվածության մեջ արձանագրեցի, որ եթե Ձեր եղբայրը պարեկի ուղեկցությամբ գնում ու սպառնում է մարդկանց, Դուք էլ հնարավորինս փորձում եք դիստանցավորվել, բայց Դուք գալիս, ամբիոնից մի քիչ ավելի քաղաքակիրթ տարբերակով, մի քիչ ոսկեղենիկ հայերենով նույն սպառնալիքներն եք հնչեցնում։ Բարեկամաբար հորդորում ենք վերանայել Ձեր վարքագիծը»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահի տեղակալ ընտրված Հայկ Կոնջորյանին իր հայտարարությունների կապակցությամբ։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողի և իշխանության այն քաղաքականության մասին, որ մասնավորից վերցնում են ընկերությունները և այնտեղ պետական կառավարիչներ նշանակում, Աննա Գրիգորյանը նկատեց․ «Սա չի կարող չազդել ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա։ Ժամանակ առ ժամանակ ասում են այն մասին, թե ռազմավարական նշանակության օբյեկտ էր։ Կարո՞ղ է Մուլտի Վելնեսն էլ էր ռազմավարական նշանակության օբյեկտ, որ խլեցիք։

Ուղղակի բիզնեսը խլեցիք։ Դա ոչ միայն Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հարց է, այլ՝ ՀՀ վարկանիշի հարց»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31