«Երեկ Վահագն Ալեքսանյանը երկու անգամ ինձ արդարացի դիտողություն արեց, երբ ես իր անվան մեջ մեկ տառի շփոթում, զեղչում ունեցա։ Այստեղ քանիցս Վեհափառ Հայրապետի անվան հետ կապված վիրավորում է հնչում։ Ցանկացած հոգևորականի ավազանի անունով դիմելը մեկ տառի տառասխալ չէ, այլ անարգանք է ոչ միայն հոգևորականին, այլև ամբողջ հոգևոր համայնքին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Վեհափառ Հայրապետի անունը զեղչով հնչեցրած ՔՊ-ական պատգամավորներին։
Հետո էլ փաստեց՝ իր ու նաև այդ պատգամավորներից շատերի երեխաների ճակատին դաջված է Վեհափառի օրհնած մյուռոնը․ «Իմ և ձեզնից շատերի երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառ Հայրապետը։ Հասկանո՞ւմ եք՝ դուք ինչ եք ինձ հետ անում՝ որպես հայ քրիստոնյայի, երբ Վեհափառին անարգում եք իմ ներկայությամբ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































