Հուլիսի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Թումանյան փողոցում վիճաբանություն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 3/2 շենքի բակում Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Թ. Պ․-ն և 39-ամյա Տ. Պ․-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Լ. Ն․-ի, 45-ամյա Ս. Վ․-ի և 21-ամյա Տ. Մ․-ի հետ։
Վիճաբանության ընթացքում Տ. Մ․-ն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով 2 անգամ հարվածել է վիճաբանությանը միջամտած՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ա. Պ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ս. Վ․-ն դեմքի և գլխի հատվածում ստացել է մարմնական վնասվածքներ՝ դեռևս չպարզված անձի կողմից հարվածելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Թ. Պ․-ն «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ա. Պ․-ի որդին է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































