«Ես թույլ չեմ տալու ՔՊ խմբակցությունից որևէ մեկին վիրավորեն, բայց թույլ չեմ տալու նաև, որ ձեզ վիրավորեն»,- խորհրդարանի միջանցքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նարեկ Կարապետյանի կոչին՝ ուշադիր լինել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես գիտեմ՝ ոնց ուշադիր կլինեմ»։ Նրանք առանձնացան՝ հարաբերություններ պարզելու։
Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև սկսված վեճի հանգուցալուծումը տեղափոխվեց միջանցք։ Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական Տարոն Չախոյանին «հորթ» էր անվանել։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ հինգ րոպե վիրավորում էին, այդ պատճառով չդիմացավ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Տարոն Չախոյանն էլ պնդեց՝ ինքը չի սկսել. իրեն վիրավորել են, ինքն էլ համարժեք՝ նույն արտահայտությամբ պատասխանել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ հավելեց՝ իրենք յուրաքանչյուր սրման պատրաստ են, բայց տվյալ դեպքում մեղավորը ՔՊ-ականներն էին, ու գնդակը նրանց դաշտում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Գրիգորյան


















































