Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ

Օգոստոս 14,2014 13:19

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներից և Օզոնի շերտի պահպանության ծրագրի ազգային կենտրոնի ներկայացուցչից ձևավորված խումբը էկոկրթական դասընթացներ է անցկացրել ՀՀ կոտայքի մարզի Հանքավան քաղաքի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարներում:

Միջոցառումը նպատակ է հետապնդել ուժեղացնել աշակերտների սերը հայրենի բնության հանդեպ, հարստացնել գիտելիքները շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների մասին: Ճամբարներում հանգստացող 300-ից ավել աշակերտներին մատչելի տեղեկություններ է մատուցվել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պահպանության և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ:

Chambar 2

Մատուցված թեմաների յուրացումը դյուրացնելու նպատակով, տեսական նյութին զուգահեռ ցուցադրվել են էկոկրթական մուլտֆիլմեր և վավերագրական ֆիլմեր: Անցկացվել են նաև գործնական պարապմունքներ, ինչը թույլ է տվել ամրագրել դպրոցականների ստացած տեսական գիտելիքները:

Chambar 3

Սեմինարների ավարտին ճամբարներում հանգստացող դպրոցականներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնվել են նաև բնապահպանական թեմայով «Օզի-Օզոն» սեղանի ժամանցային խաղեր:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031