Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագրի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա

Օգոստոս 15,2014 13:43

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 31-ը, ընտրված մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաև հուշանվեր հանձնում:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:

Նշենք, որ, ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031