Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական համերգ Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանը վերականգնելու նպատակով

Օգոստոս 27,2014 10:56

Օգոստոսի 26-ին «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ:

Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնությանը մասնակցած արվեստագետներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը նոր տարհանման, աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու, ազգային միասնականությունը կերտելու գործում: Նա մասնավորապես ասաց. «Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակույթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը: Մենք պետք է պահպանենք Քեսաբի բարձր մշակույթն ու մեծ ավանդույթներ ունեցող համայնքը, աջակցենք ավերված համայնքային կառույցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապես սատարենք մեծ փորձությունների բովով անցած մեր հայրենակիցներին»:
Համերգը վարեցին ճանաչված հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը:

2
«Սասնա ծռեր» երգի-պարի համույթի հետ հանդես եկավ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը: Իրենց կատարումներով հանդես եկան հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ Անդրեն, Արմինկան, Էմմին, Սոֆի Մխեյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արամոն, Էրիկը, Մարտին Ահարոնյանը, Աղասի Իսպիրյանը:

Համերգն ավարտվեց «Ինտեր դանս» պարային համույթի «Բերդ» պարով:
Համերգի կազմակերպմանն աջակցել էին Արամ Խաչատրյան համերգասրահը, «ATD» և «3points» ընկերությունները:

«Քեսաբ» հայրենակցական միավորումը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947 թթ.-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգների կողմից: Կառույցն իր առջև խնդիր է դրել համախմբել Հայաստանում և Սփյուռքում ապրող քեսաբահայերին, աջակցել Քեսաբում ապրող և վերջին զարգացումների հետևանքով Հայաստանում գտնվող քեսաբցիների նյութական և ֆինանսական վիճակի բարելավմանը: Բարոյահոգեբանական և իրավական աջակցություն ցուցաբերել նրանց, պահպանել Քեսաբի մշակութային ժառանգությունը, իրականացնել տարաբնույթ սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական, բարեգործական ծրագրեր` թեթևացնելու կարիքավոր հայրենակիցների հոգսերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031