Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 28,2014 17:37

Այսօր Անկարայում` Ազգային Մեծ Ժողովի լիագումար նիստերի դահլիճում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը:

«Ստանձնելով Թուրքական Հանրապետության նախագահի պաշտոնը` Ազգային Մեծ ժողովի և պատմության առջև երդվում եմ պահպանել պետության գոյությունն ու անկախությունը, երկրի անքակտելի բնույթը, հավատարիմ մնալ Սահմանադրության դրույթներին, օրենքի գերակայության, ժողովրդավարության և աշխարհիկ հանրապետության սկզբունքներին, անել ամեն ինչ թուրքական հանրապետության պատիվն ու փառքը բարձր պահելու համար` առանց որևէ կողմնապահության կատարելով ինձ վերապահված պարտականությունները», – հանդիսավոր կերպով երդվեց Էրդողանը:
Երդման տեքստն ընթերցելուց անմիջապես հետո Թուրքիայի խորհրդարանի դահլիճում լսվեցին երկրի օրհներգի հնչյունները, իսկ երկրի տարբեր հատվածներում գտնվող զորամասերում ի պատիվ պետության նոր ղեկավարի թվով 101 հրետանային համազարկ հնչեց:

Ոչ պակաս հնչեղ քաղաքական համազարկով այսօր հանդես եկավ թուրքական ընդդիմությունը․ երկրի խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները նոր նախագահի պաշտոնամուտի արարողության մեկնարկից հաշված րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը` Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով Էրդողանը, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհրաժարվելով վարչապետի պաշտոնից, ոտնահարել է Սահմանադրության հիմնարար` իշխանության թևերի տարանջատման մասին դրույթը:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031