Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը սկսեց ցուցմունք տալ

Սեպտեմբեր 05,2014 16:05

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր ավտովթարի գործով դատական հերթական նիստը, միջնորդությամբ հանդես եկավ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, հայտնելով, որ Վարդան Պետրոսյանը ցանկանում է ցուցմունք տալ:

Մինչ իր ցուցմունքը, Վարդան Պետրոսյանը կոչ արեց հեռուստաընկերություններին՝ զերծ մնալ իր մասնակցությամբ որոշակի հաղորդումներ ցույց տալուց, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար: Նա ակնարկեց երեկ Հ1-ով ցուցադրված կինոռեժիսոր Գեւորգյանցի մասի հաղորդումը, ուր երկու տարի առաջ ինքը խոսել է եւ հանրության մոտ այն տպավորությունն էր ստեղծվել, թե գտնվում է ազատության մեջ: Անդրադառնալով նախաքննության ժամանակ ցուցմունք չտալուն, նա հայտնեց, որ Կոտայքի մարզի քննիչ Հայկարամ Հակոբյանը մի քանի անգամ փորձել է ցուցմունքներ կորզել իրենից՝ իր փաստաբանի բացակայությամբ: Նախաքննության ժամանակ չի տրամադրվել պաշտպանական կողմին գործում առկա փաստաթղթերը եւ որպես բողոքի ակցիա՝ Պետրոսյանն ասաց, որ ինքը ցուցմունք չի տվել, իսկ մի անգամ էլ, երբ պահանջել է փաստաթղթերը, ըստ նրա, «ձեռ առնելով» ասել են՝ լավ չեք ուզում, դրա համար էլ չենք տալիս: Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր կողմից տուժող կողմի նկատմամբ հաշտեցման ուղղությամբ միակողմանի քայլ է արել, ինչը ագրեսիվ հակազդեցության է հանդիպել եւ տպավորություն է ստեղծվել, թե ինքը խուսափում է ցուցմունք տալ: Վարդան Պետրոսյանին տուժող կողմը ասել էր, թե տղամարդկություն չունի ցուցմունք տալու, մինչդեռ, ըստ նրա՝ լռելն ավելի տղամարդկություն էր:

Vardan_Petrosyan_44 Vardan_Petrosyan_33 Vardan_Petrosyan_55

Նա անդրադարձավ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի օրվան, երբ սպասել է «Չէին սպասում» հաղորդման նկարահանող խմբին, գտնվել է գյուղի տանը եւ չնախատեսված հաղորդման ղեկավար Սուրեն Շահվերդյանը առաջարկել է նկարահանել «Քաղցած չէին սպասում» հաղորդումը: Վարդան Պետրոսյանն ասաց, որ եղել է նկարահանում, «խնջույք» չի եղել եւ նկարահանման ժամանակ բացառվում է օղու շիշ, անգամ պիտակ, ինչը կդիտվի գովազդ: Այն, որ ջուր է լցված եղել «գրաֆինկայի» մեջ, կարող է փաստվել, երբ լսվել է՝ «ջուրը լցրեք, ջուրը լցրեք» արտահայտությունը եւ Շահվերդյանը ստիպված է եղել ասել՝ կադրը ջնջեք: Վարդան Պետրոսյանն ասաց, որ երբ նկարահանող խումբը եւ իր հարազատները գնացել են, երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ինքը դուրս է եկել Երեւան գալու, քանի որ հաջորդ օրը Սունդուկյանի թատրոնում ներկայացում կար, իսկ գյուղում էլ ջուր չկար, որպեսզի հոգար իր հարցերը: Նա ասաց, որ եկել է Եղվարդ-Երեւան խճուղի, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, արագությունը եղել է 40 կմ/ժամ, քշել է աջ կողմով, կողնակին մոտ:

Նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, մի քանի անգամ հեռակա-մոտակա լույսերով նշան է արել, սակայն «Նիվան» անսպասելի թեքվել է խճուղի, բանուկ մաս, փորձել է մանրեւրել, կորցրել է գիտակցությունը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930