Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

Սեպտեմբեր 05,2014 17:41
xaxox

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:

Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի և Այգավանիմասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է նաև, որ սեպտեմբերի 8-ից մյուս գործարանները ևս մթերումներ կիրականացնեն, իսկ սեպտեմբերի 10-ից բոլոր գործարաններում կսկսվի խաղողի մթերումները: Որոշ մթերողներ պատրաստակամություն են հայտնել ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լիահույս է, որ մթերումը սահուն կընթանա և մինչև վերջին կիլոգրամ խաղողը կմթերվի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930