Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է

Սեպտեմբեր 05,2014 18:13

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին:

Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով: Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր:

Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը միշտ էլ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ այն վաղուց գործնական բնույթ է կրում:
Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ գործընկերությանը` ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ բարեփոխումների փուլ թեւակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես զգացել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը:

Շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ներկայացրեց այն ծավալուն միջոցառումները, որոնք ուղղված են կրթահամալիրում ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կրթության որակի բարձրացմանը: Իսկ հագեցած մարզադահլիճներում այսուհետ իրենց մարտական ու ֆիզիկական պատրաստականությունը կկատարելագործեն ապագա ոստիկանները:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930