Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Որպեսզի մենք խոսենք ՀՀ-ում ԱԺ-ի մասին, մենք պետք է խոսենք կատարյալ ընտրությունների մասին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2014 17:40

«Մարդիկ խոսում են այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների հարցը առաջ է քաշվել ոչ ժամանակին, նախ ես չգիտեմ` այդ ժամանակը ե՞րբ է, եւ կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է` առաջին հերթին պետք է իշխանությունը մտածի այդ մասին, եւ ամեն իշխանություն չէ, որ փորձում է ընտրություններից առաջ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել»,- այսօր` սեպտեմբերի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ բարեփոխումները կատարվելու են իրավական համակարգում, եւ փորձելու են Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն դարձնել: Նրա խոսքերով` այսօրվա Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պետական մարմիններին խոչընդոտում են, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առաջնահերթ լուծեն. «Այսօր, ցավոք սրտի, շատ ու շատ հարցերում մարդիկ իրենց իրավունքները չեն կարողանում նորմալ պաշտպանել, որի համար եւ ասում ենք` անում ենք նորմալ սահմանադրական բարեփոխումներ՝ նաեւ այդ խնդիրները լուծելով»:

Մանրամասները` տեսանյութում

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դառնալ խորհրդարանական երկիր, քանի դեռ Հայաստանում ընտրությունները կեղծվում են. «Մենք մինչեւ չձերբազատվենք այդ կեղծիքներից, քանի դեռ Հովհաննես Թումանյանի դիմանկարն (նկատի ունի 5000-անոց դրամաթուղթը, որի վրա Թումանյանի պատկերն է-խմբ.) է ընտրությունների ուղեցույցը, ընտրությունների որոշիչը, մինչեւ այս ժողովրդին չհասկացնենք, որ ստրուկ չես` մարդ ես, սրանց տված կոպեկներին մի նայի, սրանք կոպեկը տալիս են, վաղը ալյուրը թանկացնելու են, գցելու են օտարերկրության գիրկը… Որպեսզի մենք խոսենք Հայաստանի Հանրապետությունում ԱԺ-ի մասին, մենք պետք է խոսենք կատարյալ ընտրությունների մասին, կատարյալ չէ, գոնե 20 տոկոս ընտրությունների մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930