Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

    800 կտոր գիրք` դպրոցին

Սեպտեմբեր 09,2014 11:20

Ստեփանյանների 3 սերունդ ավարտել է Գորիսի Ակ.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը: Այդ գերդաստանի մարդիկ Գորիսում հայտնի են իրենց լավ սովորելով, ընտանեկան հարուստ գրադարանով, որի դռները բաց են եղել բոլոր գրքասերների առջև:

Ստեփանյանների 3  սերնդի շառավիղներից Մարտուն և Սուսաննա Ստեփանյանները 1994 թ.  տեղափոխվել են Երևան: Այդ օրվանից նրանց ընտանեկան գրադարանի դուռը ոչ մեկը չի բացել:   Իսկ նրանց գրադարանը հարուստ է գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ, որի կարիքն այսօր շատ ունեն դպրոցականները: Դրա համար  Սուսաննա և  Մարտուն  Ստեփանյան ամուսինները իրենց գրադարանից 800 կտոր գիրք նվիրեցին Գորիսի Ակսել Բակունցի անվան  թիվ 1 ավագ դպրոցին: «Ես ուրախությունից  եմ արտասվում,-սրբելով աչքերից հոսող արցունքները,-ասում է Մարտունը,-  Հիմա որ այս գրքերը բացող ու կարդացող կունենան: Երեխաներն իրենց անհրաժեշտ գրքերի համար դռնեդուռ չեն ընկնի, իսկ դա մեզ համար ամենամեծ գնահատանքը   կլինի»:

Դպրոցի տնօրեն  Կարինե Մովսիսյանն իր երախտիքը Ստեփանյաններին հայտնեց շնորհակալագրով, իսկ դպրոցականները` իրենց երգով:

 Ալվարդ Մեսրոպյան

 Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930