Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյանը «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին հրավիրվելու է երեք նախագահներին

Սեպտեմբեր 09,2014 18:32

ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը ԱԺ-ում

 

ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ.

Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միությունը», որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ  գծում կռված ազատամարտիկներին:

Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծակի հանրապետությունում փակվեցին  բոլոր այն դռները,  որտեղ հնարավոր կլիներ անցկացնել Երդվյալ ազատամարտիկների միության  համագումարը:

Հարգելի իշխանություն՝ վաղուց արդեն իսկ հասկանալի է, որ հնարավոր  միջոցառումներ իրականացվող բոլոր շենք-շինությունների տերը դուք եք, բայց չմոռանաք,  որ հողի տերը մենք ենք, այն կռված տղաները, որոնք կյանք ու արյուն չեն խնայել հայրենի հողի համար: Եվ իրավիճակից ելնելով , որպես Ե.Ա.Մ հիմնադիր նախագահ հայտարարում եմ, որ Երդվյալ ազատամարտիկները ստիպված իրենց համագումարը կանցկացնեն կամ Օպերայի հրապարակում, կամ Հանրապետության Հրապարակում:

Ի վերջո , երբ դեռ պատերազմում զոհված մեր եղբայրների դին դեռ հող չի դարձել, երբ դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափած արյունով, իշխանական նմանատիպ մոտեցումը, այդ հզոր ոգիներով համալրված միության  նկատմամբ միմիայն կարելի է ենթադրել, որ երկիրը արդեն իսկ դուրս է եկել իր զորության ուղուց:

Ի դեպ, օգտագործելով հնարավորությունս հայտարարում եմ, որ  համագումարին հրավիրվելու են մեր երկրի երեք նախագահները՝  հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, հարգարժան Ռոբերտ Քոչարյանը և  հարգարժան Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ՝ հարգարժան Բակո Սահակյանը:  Հրավիրվելու են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախարարները, ի նկատի ունենալով պատերազմի դաշտից ծնունդ առած մեր մարտընկերների: Իսկ դուք, քանի  որ հողը ազգինն է, ոչ  թե իշխանությանը և մենք էլ հողի տեր տղերքն ենք, հաստատ հողատարածքի հետ կապված խնդրում՝ դռները փակելու համար, դուք անզոր կլինեք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930