Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթը

Սեպտեմբեր 11,2014 20:41

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ եզդիներ եւ հայեր: Երթի մասնակիցներն իրենց ձեռքերին ունեին «Ոչ ցեղասպանություններին,  100 տարվա անտարբերության հետեւանքները», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» պաստառներ:

IMG_4242

Երթը սկսելուց առաջ «Ոչ ցեղասպանության» նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը նշեց, որ հրապարակում հավաքված մարդիկ իրենց բողոքի ձայնն են արտահայտում Իրաքի հյուսիսում կատարվածների դեմ.

«Դեռեւս օգոստոսի 3-ին սկսվեցին ցեղասպանական գործողությունները Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ: Այս երթով մենք դատապարտում ենք ոչ միայն եզդիների ցեղասպանությունը, այլեւ Հայոց ցեղասպանությունը, սակայն մարդկությունը չի դատապարտում դա: Չդատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ ծնեց մի նոր ցեղասպանություն եզդի ժողովրդի նկատմամբ»:

Երթի մասնակիցները այժմ շարժվում են Մաշտոցի պողոտայով:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930