Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց

Սեպտեմբեր 15,2014 13:21

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», – անդրադառնալով վերոգրյալ ծրագրին` ասել է նախարարը:

Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար և տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան:

Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների մատակարար պարոն Գ. Հացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ` սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելուև հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ և հույն գործարարների բիզնես-հանդիպում:
Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ և ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930