Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնուսի» բնակարանատերերին հաջողվեց զրուցել նախագահի հետ. news.am

Սեպտեմբեր 16,2014 13:03

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել էին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ, մոտեցավ նախագահ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով եւ երկու օրվա ընթացքում պատասխան տալ:

«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք, էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարոն նախագահ, մեր հույսը դուք եք»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:

Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:
Տոնուս ՍՊԸ-ից խաբված Ռուսաստանի քաղաքացի Ելենա Լոգինովան ընդհատեց նախագահին՝ ասելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, տուն է գնել «Տոնուսից», սակայն 3 երեխաների հետ այժմ անտուն է մնացել. «Ես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ եմ, տուն եմ գնել Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել, ինձ ասացին՝ բարի գալուստ Հայաստան, սակայն ինձ խաբեցին, իմ երեխաները հիմա ապրելու տեղ չունեն, ես խնդրում եմ քայլեր ձեռնարկել»,-նախագահին դիմեց ռուս կինը:


Նյութի մանրամասները կարդացեք news.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930