Լրահոս
Օրվա լրահոսը

13 միլիոն դրամի գույք` Գորիսի թիվ 2 նախակրթարանին

Սեպտեմբեր 24,2014 17:02

Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը համալրվեց նոր գույքով. այդ թվում երկհարկանի տարբեր գույնի 125 մահճակալով, որը հնարավորություն տվեց երեխաներին քնեցնել առանձին-առանձին: Նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը պատմում է. «Մի օր հոլանդացի բարերարները գալով նախակրթարան, նկատեցին ու զարմացան, որ երեխաները երկու-երկու են քնում մահճակալներն, այն էլ հիմա` 21-րդ դարում: Ու ասացին` այդպես չի կարելի, դա հակահիգենիկ է և անհարմար քնելու համար: Մենք ձեզ կօգնենք գույքի հարցում: Խոսքին հաջորդեց կոնկրետ գործը»:

Goris-mankapartez_3 Goris-mankapartez_2 Goris-mankapartez_1

Եվ «Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպությունը բեռնատարներով Երևանից Գորիս ուղարկեց մահճակալները, ինչպես նաև 40 հատ գրասենյակային աթոռներ: Առաջիկայում նրանք նախակրթարանի հասցեով կուղարկեն նաև սեղաններ, պահարաններ: Այդ ամբողջ գույքի արժեքը կազմում է 13 միլիոն դրամ:

«Կամրջակը» ոչ միայն հատկացրեց գույքը, այլև սեփական ձեռքերով նախակրթարանում հավաքեց մահճակալները: «Մենք արեցինք մահճակալների հավաքման գործը, որովհետև ուզում ենք, որ դրանք ամուր լինեն, երեխաներն անվտանգ քնեն: Իսկ երեխաների մանկությունը պետք է ուրախ անցնի, նրանք միշտ պետք է ժպիտով լինեն: Խոսքս վերաբերվում է ոչ միայն այս երեխաներին, այլև աշխարհի բոլոր մանուկներին»,-ասաց տիկին Մարիա Գորիսը:

Թիվ 2 նախակրթարան հաճախում է 260 երեխա:

Ալվարդ Մեսրոպյան

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930