Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատար գնացքի վթարից մարդկային զոհեր ու վիրավորներ չկան

Հոկտեմբեր 07,2014 22:53 Share

Մոտ կես ժամ առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել:  Շորժայում  հանքանյութեր տեղափոխող  բեռնատար գնացքը վթարի է ենթարկվել, 15 վագոն է շուռ եկել:

«Առավոտի» աղբյուրը հաստատեց տեղեկատվությունը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր է՝ գնացքը  Վարդենիսի Սոթքից  հանքավայրից ոսկու հումք է տեղափոխել Արարատ, վթարի ենթարկված   վագոնների թվաքանակի եւ պատճառների  մասին դեռ  հստակ տեղեկատվություն չկա:

Ըստ աղբյուրի՝ վթարից մարդկային զոհեր ու վիրավորներ չկան:

Aravot.am-ը դեպքի հետ կապված մանրամասները կփորձի պարզել վաղը:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել