Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկնելու ենք «վատ շրջապատ»

Հոկտեմբեր 10,2014 10:05

Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետեւանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը: Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան իմ երկիրը:

Երբ դու ընկերանում ես քեզնից լավերի հետ, ձգտում ես ընդօրինակել նրանց ուժեղ կողմերը, փորձում ես սովորել, կատարելագործվել, դրսեւորվել քո լավագույն հատկանիշներով: Երբ ընկնում ես վատ շրջապատ, ի հայտ են գալիս քո բնավորության ամենահոռի կողմերը: Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Դե, պարզ է՝ նրանք իրենց հաշվարկներն ունեն:

Ես համաձայն եմ եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի հետ, ըստ որի՝ ԵՏՄ-ն որդեգրելու է որոշակի ընդհանուր արժեքային համակարգ: Դա իսկապես այդպես է՝ այդ համակարգը ենթադրում է մարդու, անհատի ստորադասում՝ «վերեւներում» կամայականորեն ընդունվող որոշումների նկատմամբ, «ցարի», կայսրի աստվածացում, կոռուպցիա, անօրինականություն, ստվերայնություն, պետական եւ տնտեսական կյանքի՝ «տայգայի» օրենքներով կազմակերպում: Ահա այս միջավայրին են մեզ «անդամագրում»:
Վաղվա մյուս իրադարձությունը՝ ընդդիմության հանրահավաքը (եկեք, այնուամենայնիվ, հարգենք կուսակցություններին եւ անվանենք դրանց ընդդիմություն՝ խուսափելով «ոչ իշխանություն» ծիծաղելի անունից), ինձ ոչ մտահոգում է, ոչ էլ ոգեւորում: Թող մտահոգվեն կամ ոգեւորվեն նրանք, ովքեր այս կամ սցենարի դեպքում կորցնելու կամ շահելու բան ունեն: «Ժողովրդի հետ», «ժողովրդի կողքին», «ժողովրդի դեմ», «ժողովրդի համար»՝ այդ ամենն, իհարկե, ցինիկ դեմագոգիա է, որն առկա է բոլոր երկրներում: Սովորական քաղաքական գործընթաց է, որի անբաժանելի մասը քիչ թե շատ զարգացած երկրներում պետք է լինեն հանրահավաքները: Ցավոք, դրանք Հայաստանում հազվադեպ են կազմակերպվում, պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի իշխանությունը չընդարմանա: Մյուս կողմից՝ խորհուրդ կտայի իմ ընդդիմադիր բարեկամներին՝ ամեն անգամ չհայտարարել, որ հոկտեմբերի 11-ին կամ նոյեմբերի 26-ին «ժողովուրդը» կարթնանա նոր Հայաստանում: Չափազանցված սպասումները անխուսափելիորեն հանգեցնում են հիասթափությունների:

…Ինձ մտահոգում է, որ Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանը օգնական է նշանակել բազմաթիվ քրեական պատմություններում հիշատակվող Զարզանդ Նիկողոսյանին՝ այդպիսով իր «ախրաննիկին» տալով պաշտոնական կարգավիճակ: Ինձ ավելի շատ մտահոգում է 15-ամյա Շահեն Հարությունյանի ճակատագիրը, որին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Անչափահասի նկատմամբ այդօրինակ դաժանությունը խիստ դատապարտելի է:

ԱՐԱՄ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (25)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ” … եկեք, այնուամենայնիվ, հարգենք կուսակցություններին եւ անվանենք դրանց ընդդիմություն՝ խուսափելով «ոչ իշխանություն» ծիծաղելի անունից”: Շատ կներեք անհարմարն այստեղ ընթերցողին մոլորեցնելմ է ու առաջարկել, որ մարդ ինքն իրեն չհասկացողի տեղ դնի: ԲՀԿ-ն ինքն է ընտրել ու հայտարարել ինքն իրեն “ոչ իշխանությունն”: Դա իրենց տերմինն է և իրենք չեն ուզում կոչվել ընդիմություն, կամ գուցե և լինել ընդիմություն: Հասյտանում համընդհանուր կարծիք կա, որ չես կարող լինել խոշոր գործարար և չհամագործակցել իշխանությունների հետ: Գ. Ծառուկյանը, ԲՀԿ առաջնորդը, շատ լավ գիտի, որ ըննդիմություն դառնալով իր բիզնեսին մեծ վնանսեր կհասցնի: Հիմա, ուղղակի ԲՀԿ-ի հետ համագործակցող կուսակցությունները, նաև հանրահավաքի հարթակներից ելութ ունեցողներն ընկել են շատ անհրմար դրության մեջ: Եթե իրենք իրենց չեն հարգում և մարդկանց չհասկացողի տեղ են դնում հարթակից, դուք փաստորեն առաջարկում եք մնացած բոլորին աչքերը փակել ու երևակայել, թե ձեր նշած կուսակցություններից մեկ երրորդը, ԲՀԿ-ն ընդդիմություն է: Հետո էլ, երևի կառաջարկեք Հայաստանը համարել Եվրոմիության անդամ, այլ ոչ թե այդ ծիծաղելի Եվրասիական միության անդամ: Ինքնախաբեությամբ զբաղվել, զբաղվելա ա: Ինչի կանգ առնեք որ …

  2. Մարդ says:

    Շնորհակալություն Պարոն Ընթերցող պարզություն մտցնելու համար , թե չէ չենք ջոկում թե ով ում բարեկամն է տվյալ մթնոլորտւմ.

  3. Հրանտ Պապիկյան says:

    Եվրասիական միությունը թե իրենից ինչ է ներկայացնելու, կարող ենք միայն եզրակացնել, և կարծում եմ պետք չէ չիմացած բանից այդպիսի պանիկական վախ ունենալ: Բայց կարելի է սառը գլխով քննարկել: Այն, որ արևմտյան լիդերները բարի քեռիներ ու մորաքույրներ չեն, և գիշերները մեր դարդից բարձի վրա չեն հեկեկում, դա պարզից պարզ է: Ուկրաինան ձեզ թարմ օրինակ: Բայց տեսնելով թե այդ արևմուտքը ինչպիսի ջղաձգություններ արեց ու շարունակում է անել, այն բանից հետո, երբ առաջ բերվեց այդ նոր միության գաղափարը, ես կասկածում եմ, որ դա երևի իրոք հզոր մի բան կարող է դառնալ: Եթե դա՝ ինչպես ոմանք ՛՛կանխատեսում՛՛ են, իրոք ապագա չունեցող նախագիծ լիներ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն այդպես իրենց չէին կոտորի, հաճախ նաև ստիպված լինելով դիմել բացահայտ կեղծիքի ու երկակի ստանդարտների… կորցնելով իրենց դեմքը և ավելի ու ավելի ծաղրի առարկա դառնալով իրենց իսկ ԶԼՄ-ներով: Վնասով տեղ լիներ, պետդեպը գռանտներ էլ կտար, այս մի քանի երկրներին փոսը գցելու համար… մի կասկածեք:
    Մի խոսքով՝ աչքիս ճիշտ էլ տեղ ենք մտնում, ժողովուրդ…

    • Վալոդ says:

      Հարգելի Հրանտ, ասում եք՝ արևմտյան լիդերները բարի քեռիներ ու մորաքույրներ չեն, հակառակը, մեր վատն են ցանկանում: Լավ: Այդ դեպքում, եթե գաղտնիք չէ, բացատրեք խնդրեմ թե ինչու են Ռուսաստանի ու Ղազախստանի լիդերները բարի քեռիներ ու մորաքույրներ ու ինչու՞ են մեր լավը ցանկանում: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

      • Հրանտ Պապիկյան says:

        Ոչ մեկն էլ բարի քեռի չէ բոլորովին: Կազմվում է միություն, որը կարող է կազմվել միայն՝ ունենալով մասնակիցներ: Ռուսաստանը նպատակահարմար է գտել մեզ առաջարկ անել՝ լինել այդ միության անդամը, և մենք բարեբախտաբար ճիշտ ընտրություն ենք կատարել: Հավանաբար այդ առաջարկի պատճառը մեր ջերմուկը կամ ծաղկող տնտեսությունը չեն, այլ դարավոր բարեկամական անշեղ գիծը, ինչպես նաև մեր աշխարհագրական դիրքը (որը ունեն նաև մեր երկու հարևանները):
        Երևի նորություն չէ, որ Բելոռուսն ու Ղազախստանը դեմ են մեր մասնակցությանը, և պարզ է որ այս միությանը մենք չէինք անդամակցի, եթե ՌԴ-ն իր հեգեմոն դերը չօգտագործի: Նրանց էլ կարելի է հասկանալ, քանի որ մենք մի այդպիսի հրապուրիչ գործընկեր չենք և ավելի շատ այս միություն գալիս ենք խնդիրներով, այլ ոչ թե ռեսուրսներով: Մենք մի միջին ռուսական քաղաքի չափ բնակչություն ենք, մի փոքրիկ (թեկուզ և մեզ համար սուրբ) հողակտորով, որից շատ ավելի մեծ կտորը ՌԴ-ն մի գիշերվա մեջ միացրեց իրեն՝ մի հատ օֆ էլ չարեց…))))))))
        Ցանկանում եմ նաև նշել, որ քանի չկար այդ միության գաղափարը, Հայաստանը վաղուց ծեծում էր ԵՄ-ի դռները, բայց մեզ բանի տեղ դնող չկար: Իսկ հիմա չգիտես ինչու քաղցրացանք…. ամեն առիթով էլ կրկնում են թե՝ ”Եվրոպան չի կորցնում հույսը, որ Հայաստանը ի վերջո կփոխի իր որոշումը և կինտեգրվի Եվրոպային…”. վայ, վայ, վայ… հուզվում ա մարդ ուղղակի)))))

        • Artur says:

          Պապիկյան նայեք հանկարծ հուզմունքից չվատանաք: Ռուսաստանը “առաջարկեց” տատս կասեր. “չեմիչէ պոզեր”: Ռուսաստանը շանտաժով և սպառնալիքով ստիպեց: Շամպայն խմեք Հայկի հետ միասին, շուտով նոր Գուլագներ են սպասվում այդ դժողքում: Իսկ անկեղծ ասած զարմանում եմ ինչքան պրիմիտիվ ու միամիտ ենք մենք: Քիչ էր ռուսների արածը հիմա էլ ուրախանում ենքշ որ մուժիկների հետ տնտեսական միություն ենք մտնում:

          • Հրանտ Պապիկյան says:

            Գալուստ, չլինի թե դուք եք?)))))))

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Հրանտ, ես ԿԳԲ ի «կալպակի» տակ չեմ որ ծածկանունով ձեզանից պատսպարվեմ… Էս ՍԻ Այ Էյի հեչ վեջը չի թե ով ինչ ա…

        • Վալոդ says:

          Կամ իսկապես անտաղանդ ժողովուրդ ենք, եթե դարավոր բարեկամության արդյունքում ունենք այն, ինչ ունենք, կամ էլ մի գուցե ռուսները մեզ ամենևին էլ բարեկամ չե՞ն համարում.

        • Hayk says:

          Իսկ ամենավատը, Հրանտ, որ մի կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, թե «մենք հարգում ենք ձեր ընտրությունը», մյուս կողմից քթներիցս են բերում: Հլա նայի դրանց ընդունած հակահայկական բանաձեւին ԵԽԽՎ -ում:

  4. Ara Kirakosyan says:

    Ճանապարհ դեպի դժոխք…Հնարավորինս ամենակարճ ուղիով: Մի նայեք է ինչ երկրների հետ ենք միություն կազմում, նույնիսկ Բուրկինա ֆասոն կնախանձեր: Սա մեր ազգի մեծագույն դժբախտությունն է….

  5. Արսեն says:

    Ւսկ այդ երբ էիք դուրս եկել «վատ շրջապատից», որ հիմա էլ «ընկնելու» եք?..)).. Լևոնի օրոք էիք դուրս եկել, Ռոբերտի թե Սերժի?..)))..
    Էդ հլա մի կողմ..))).. Ենթադրեք, դեռ չեք հասկացել, որ «վատ շրջապատից» երբեք էլ դուրս չեք եկել, դեռ կհասկանաք…
    Շարժվեն արդեն ձեռք բերվածով, այսինքն՝ հասկանում եք, որ ընկնելու եք վատ շրջապատ…
    Հիմա կարդացեք այս հոդվածը (դուք եք գրել)… http://www.aravot.am/2013/07/09/263559/
    Հիմա հասկանում եք այն մարդկանց, որոնք չեն ուզոմ, ձեր հետ միասին, «Ընկնեն «վատ շրջապատ»? Թե դեռ չեք հասկանում?..)))..
    Դուք հասկանում եք, որ ձեր հոդվածով գոնե մի 200 հազ մարդ եք վիրավորել, թե դեռ չեք հասկանում?..)))..
    Հասկացաք ձեր մտածելակերպի և «Հայաստան-Սփյուռք» վերջի համաժողովի կազմի միջև եղած կապը, թե դեռ ոչ?..))..
    «Ձեր նախագահը», որի Պրագայում արտահայտած մտեքրի հետ դուք համաձայն էիք..))).. Ես այնտեղ լսեցի, թե ինչպես է «նախագահը» ասում. «Հլա մի հատ եկեք Հայաստան, թող Վովա Գասպարյանի հրոսակները ձեզ մի լավ ծեծեն, մի 6 ամիս էլ սոված մնացեք հայաստանյան աշխատավարձերով… տեսնեմ՝ դուք նույն հարցերը ինձ կտաք՝ թե չէ?»։ Դուք որիշ բան լսեցիք, թե դրա հետ էիք համաձայն?..)))..
    «….Ապագայում սխալներ չգործելու անրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմաններից մեկը, անցյալում գործած սխալների համար մեղա գալը և ներողություն խնդրելն է՝ Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ?
    Հարցին՝ պատասխանում եք.
    -Այո…» (www.aravot.am/2014/10/08/504206/ 7-րդ մեկնաբանություն)
    Հիմա, խնդրում եմ, տվեք ձեր կողմից գրված ԽՄԲԱԳԱԿԱՆՒ հղումը, որով ներողություն եք խնդրում, ձեր գրած «Թռնեմ ստուց» ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ համար։
    Դեռ չեք հասցրել, մոտ օրերս կանեք? ..)))..

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Արսեն, Դուք տառապում եք սեւեռուն գաղափարուվ, ըստ որի Դուք շատ իմաստուն քայլ եք կատարել` Հայաստանից գնալով, իսկ մենք, մեղմ ասած, հիմար ենք, որ այստեղ ապրում ենք: Ցանկացած տեքստ Դուք ընկալում եք այդ տեսանկյունից: Ձեր գործն է` մտածեք եւ գրեք`ինչ ուզում եք: Ես ինձ Ձեր արջեւ մեղավոր չեմ զգում: Թույլ տվեք Ձեզ երկարաշունչ մեղադրանքներին, որոնք իբր հարցեր են, չպատասխանել:

  6. Զորիկ says:

    Ինձ ավելի շատ մտահոգում է 15-ամյա Շահեն Հարությունյանի ճակատագիրը, որին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Անչափահասի նկատմամբ այդօրինակ դաժանությունը խիստ դատապարտելի է:

    перестань Արամ, ինչ ա, չգիտե՞ս, թե որ երկրում ես ապրում:

  7. Hayk says:

    Молодец, С. Саргсян! Сегодня будем шампанское пить! Мои поздравления всем тем, кто разделяет со мной радость ! А таких, очень много!! Вы правильно подметили, г. Абрамян,что ни одна партия,фактически, не была против вступления Армении в ЕРАЭС!!!

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկ, դուք պարզապես պարտավոր եք Հրանտի հէտ շամպայնը խմելուց տեսահոլովակ պատրաստել եվ մի օրինակը ուղարկել Սեէժիկին միուսն էլ Վալոդին…կարծում եմ Մոսկվայում դա կգնահատեն, չե որ նրանք նույնիսկ պարտադրել են Ռուս Իվանին փոխհատուցել գիշատիչ «արեվմուտքից» իրենց հարազատ Օլիգարխների կրած «վնասները»… դե Իվանը ձեռը բաց տղա է , ինչ ա եղել, մի շիշ շամպայնն ինչ ա որ…

    • Hakob says:

      Ես էլ շնրոհավությում եմ Ձեզ, Հարգելի Հայկ:
      Մենք էլ ընտանիքով նշել ենք այս ՄԵԾ օրը:
      Ու շատ խորհրդանշական է, որ այն համընկեց իմ տղայիս ծննդյան օրվա հետ:
      Կրկնակի ուրախություն է մեր Ընտանիքում:

  8. Hayk says:

    Էսօրվա ամենահուզիչ կադրը Լեւոնի ու Ծառուկյանի «գլուխ գլխի տված» մտերմիկ ցրույցն է: Որ հիշում եմ, թե էդ նույն հարթակից ինչ լուտանքներ էր թափում նրանցից մեկը մյուսի հասցեին, ու մեզ համոզում, որ Հայաստանի ամենագլխավոր թշնամին հենց էդ օլիգարխն է իր բանդայի հետ միասին……, մտածում եմ, լավ, էլ ով պիտի հավատա սրանց???!!!!

  9. Hakob says:

    Շնորհավորում եմ բոլոր հայերին այս ՄԵԾ օրվա առթիվ:
    Կեցցե հայ և ռուս ժողովուրդների անշահախնդիր ու դարավոր բարեկամությունը:
    Կեցցե ՄԵԾ ՌՈՒՍ բազմազգ ժողովուդրը, որի մի մասն ենք իրավամբ նաև մենք:

  10. Ruben says:

    «Ոչխարները կերան մարդկանց…»
    «Հովիվներն ու տավարածները հոտն ու նախիրը քշեցին հյուսիս…»

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031